Փետրվար, 2017

21փտր(փտր 21)12:00 am(փտր 21)12:00 amՄերչենդայզինգի հիմունքներ  թեմայով դասընթաց

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը «Ակադեմիքս Թիմ»  բիզնես խորհրդատվական ընկերության հետ համատեղ կազմակերպում են «Մերչենդայզինգի հիմունքներ» թեմայով դասընթաց։ Դասընթացը տեղի կունենա  2017թ. փետրվարի 21-ին, ժամը 12։00-ին  Եվրասիա միջազգային համալսարանի Tempus կոնֆերանս սրահում, որը կվարի  «Ակադեմիքս Թիմ» բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն, դասընթացի հեղինակ Լիլիթ Ճուղուրյան։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`

  • Մերչենդայզինգի հիմունքները, մասնավորապես մերչենդայզինգի նպատակները և խնդիրները 

արտադրող ընկերության,վաճառակետի և գնորդի տեսանկյունից

  • Մերչենդայզինգի կառավարման համակարգի առանձնահատկությունները
  • Մերչենդայզինգի կիրառումը ըստ առևտրային վայրերի տեսակների
  • Ապրանքների դասավորության կանոնները
  • Ապրանքների վաճառքի խթանման տեխնոլոգիաները և միջոցառումները։

Դասընթացը հնարավորություն է տալիս մասնագիտորեն ուսումնասիրելու մանրածախ մերչենդայզինգիառանձնահատկությունները սուպերմարկետների և հիպերմարկետների օրինակներով: Վերջինիս 

պրակտիկ ներկայացումը հնարավորություն է ընձեռում տեղում  մասնագետի օգնությամբ 

ուսումնասիրելու մերչենդայզինգի կազմակերպման ձևաչափերը, ապրանքների դասավորության կանոնները՝  զուգահեռ ստանալով ճշգրտումներ:

Թեման ամբողջությամբ ներկայացվում է լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ: 

 

ՈՒշադրություն տեղերը սահմանափակ են, բոլոր հետաքրքրվողները կարող են գրանցվել ԱՅՍՏԵՂ

 

 

Ժամը

(երեքշաբթի) 12:00 am - 2:00 pm

Վայրը

Երևան

Ազատության 24/2

X