Մայիս, 2018

24մյս(մյս 24)5:30 pm(մյս 24)5:30 pmԿրթությունը Եվրոպայում․ իմ փորձը

Մանրամասն

Հարգելի ծնողներ և ուսանողներ,
 

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» խորագրով տեղեկատվական հանդիպում ուսանողների և ծնողների հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 24-ին, ժամը 17։30-ից մինչև 20:00-ն Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում:
 
 
Եվրասիա միջազգային համալսարանից «Ներառական ուսանողի շարժունության մարտահրավերները» խորագրով ելույթ կունենաՇուշանիկ Գալոյանը, ով Էրազմուս+ ծրագրով մեկ սեմեստր սովորել է Չեխիայի Մասարիկ համալսարանում: Իսկ Գայանե Ոսկանյանը, ով վերոնշյալ ծրագրով մեկ սեմեստր սովորել է Իսպանիայի Վալենսիա համալսարանում, կմասնակցի խմբային քննարկմանը, որի ընթացքում կպատասխանի շարժունության մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցերի։
Միջոցառման ողջ ընթացքում նախասրահում կգործի ՀՀ-ում ԵՄ մի շարք երկրների դեսպանատների և հյուպատոսությունների մասնակցությամբ բաց հարթակ։
Մուտքն ազատ է։

Ժամը

(հինգշաբթի) 5:30 pm - 8:00 pm

X