Մարտ, 2019

20մրտ(մրտ 20)10:45 am13ապր(ապր 13)10:45 am«Կարիերայի օրեր» ամենամյա նախագիծ-2019

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանի  «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը  «CareerLab»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը: Կարիերայի օրերի կազմակերպման և անցկացման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայի նոր պահանջներին  ծանոթացնելն է, նրանց մասնագիտական խորհրդատվություն տրամադրելը, ինչպես նաև նրանց ոչ ստանդարտ մտածողությունը զարգացնելը:

2019թ. ապրիլի 12-ին և 13-ին  կկազմակերպվեն քննարկումներ և վերապատ­րաստ­ման դասընթացներ ոլորտի ճանաչված մասնագետների կողմից։

  «Կարիերայի օրեր»  նախագծին կարող են մասնակցել նաև այլ բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

Հավելյալ  տեղեկությունների համար դիմել Մերի Շահբազյանին՝ (093)955584 հեռախոսահամարով կամ գրել mary.shahbazyan@eiu.am  էլեկտրոնային հասցեին:

Գրանցվել ԱՅՍՏԵՂ վերջնաժամկետը ` 10.04.2019թ.:    

 

Ժամը

Մարտ 20 (չորեքշաբթի) 10:45 am - Ապրիլ 13 (շաբաթ) 6:00 pm

X