Նոյեմբեր, 2017

28նյբ(նյբ 28)7:30 am30(նյբ 30)7:30 amԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ  ԴՊՐՈՑՈՒՄ 

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է  «Պատանի իրավաբանի դպրոց»-ի ընդունելության մեկնարկը։ Ընդունելությունը իրականացվում է  մրցութային հիմունքներով։

Դպրոցի նպատակն է․

  • սովորողների մոտ ձևավորել իրավական մտածելակերպ և իրավական մշակույթ,
  • սովորողների մոտ զարգացնել ընդհանրական պատկերացումներ իրավունքի տարբեր ճյուղերի վերաբերյալ,
  • նպաստել սովորողների հաղորդակցային և բանակցային հմտությունների ու կարողությունների զարգացմանը,
  • կողմնորոշել սովորողներին իրավաբանի մասնագիտության հարցում։

Դասընթացը մեկնարկելու  է  նոյեմբերի 30-ից:

Դասընթացի տևողությունը՝  6 ամիս, շաբաթական 2 անգամ, 3-ական ժամով:

Դասընթացը դրական արդյունքներով ավարտած շրջանավարտները ստանում են համապատասխան հավաստագրեր:

Դասընթացները կազմակերպվում են փոխներգործուն և նախագծային մեթոդներով:
Աշակերտների հետ աշխատում  են եվրոպական համալսարաններում վերապատրաստված դասընթացավարներ:

Դասընթացների ընթացքում կազմակերպվում են մասնագիտական այցեր պետական կառավարման ստորաբաժանումներ և փաստավաբանական գրասենյակներ։

Դասընթացի արժեքը՝  ամսական 10000 ՀՀ դրամ։ Բարձր միավորներ ունեցող դիմորդները հնարավորություն կստանան սովորել  անվճար կամ զեղչ  հիմունքներով։
Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ նոյեմբերի  28-ը։
Ցանկացողները կարող են գրանցվել այցելելով հետևյալ հղմամբ https://goo.gl/forms/OtQq4Auw3QqqZhux1

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010249438, 093 955584 հեռախոսահամարներով կամ գրել mary.shahbazyan@eiu.am էլ. հասցեին։

Ժամը

28 (երեքշաբթի) 7:30 am - 30 (հինգշաբթի) 7:30 pm

X