Դեկտեմբեր, 2018

24դկբ(դկբ 24)9:00 am(դկբ 24)9:00 amԷրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում (METU)

Մանրամասն

 

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է     Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է  1 տեղ՝ բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2018-2019թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն  Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում:

Մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները կարող են մասնակցել, եթե՝

ա) ընտրել են դասընթացներ հյուրընկալող համալսարանում,  կամ

բ) ինքնուրույն գտել են   գիտական ղեկավար, ով պատրաստ է  աշխատել տվյալ ուսանողի հետ:

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ դեկտեմբերի 24-ը  հետևյալ  հասցեով՝

https://goo.gl/forms/oY5hmvg7d30Felfz1

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին:

 

 

 

 

 

 

Ժամը

(երկուշաբթի) 9:00 am - 12:00 pm

X