Դեկտեմբեր, 2016

16դկբ(դկբ 16)1:00 pm(դկբ 16)1:00 pmԵՄՀ ուսանողական գիտաժողով-2016

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է ամենամյա ուսանողական գիտաժողով:

 

Մասնակիցները. գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում  բուհերի    բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները: Խրախուսվում են դասախոս-ուսանող համատեղ հետազոտությունները:

 

Մասնակցության կարգը. գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 13-ը  մասնակցության հայտ ներկայացնել  ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների   կենտրոն (403 սենյակ)  կամ ուղարկել հետևյալ  էլեկտրոնային հասցեին` research.center@eiu.am:

 

Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի դահլիճում 2016թ. դեկտեմբերի 16-ին, ժամը` 13:00-ին:

 

Ելույթի տևողությունը` առավելագույնը 10 րոպե:

 

Հոդվածներին ներկայացվող պահանջները. հոդվածները պետք է ներկայացվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին և համապատասխանեն հետևյալ պահանջներին`

  • Տառատեսակը` Sylfaen:
  • Հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի անուն -ազգանունը:
  • Տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
  • Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրությունները` 1:
  • Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկ:
  • Հոդվածի վերջում նշել հեղինակի բուհը,  ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն (e-mail):

           

Հոդվածին կցվում է համապատասխան ամբիոնի կամ մասնագետի  երաշխավորագիրը:

Գիտաժողովի աշխատանքներով հետաքրքրվածները կարող են դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն կամ զանգահարել (010)  299088 (ներքին` 20) հեռախոսահամարով:

 

Ժամը

(ուրբաթ) 1:00 pm - 3:00 pm

Վայրը

Երևան

Ազատության 24/2

X