Հունիս, 2016

17հնս(հնս 17)9:00 am(հնս 17)9:00 amԳիտաժողով «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ»

Մանրամասն

Գիտաժողով
«Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ»

 

Եվրասիա միջազգային համալսարանը  կազմակերպում  է հերթական գիտաժողով` «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» թեմայով:

Գիտաժողովին կարող են ներկայացվել կրթության որակավորումների շրջանակներին, մասնագիտության կրթական ծրագրերին, ուսումնառության ակնկալվող արդյունքներին, դասավանդման, ուսումնառության, գնահատման մեթոդներին վերաբերող հետազոտություններ:
Մասնակիցները` գիտաժողովին հրավիրվում  են մասնակցել բուհերի և գիտական կազմակերպությունների   դասախոսներ, գիտական աշխատողներ ու ասպիրանտներ:

Մասնակցության կարգը` մինչև 2016թ. մայիսի 25-ը research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող նյութի հակիրճ նկարագիրը 500-650 բառի սահմաններում` ներառելով հեղինակի անունն/ազգանունը, պաշտոնը, կազմակերպությունը:

Ելույթի տևողությունը` առավելագույնը 15 րոպե:
Անցկացման վայրը և օրը` գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանում, 2016թ. հունիսի 16-ին, ժամը՝ 10:00-ին:

Հետազոտական աշխատանքի խորությամբ, տեսական  և գործնական նորարարական մոտեցումներով  առանձնացող զեկույցները  կհրապարակվեն Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականում:

Գիտական հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

  • Տառատեսակը` Sylfaen,
  • Հոդվածի առաջին էջի  վերին տողում (մեջտեղում), թավ (Bold) գրել հոդվածի վերնագիրը:  Հաջորդ տողում 11 pt տառաչափով  գրել հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև   11 pt տառաչափով գրել հեղինակի գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում),   աշխատանքի  վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների): Մեկ տող ներքև 11 pt տառաչափով գրել  հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
  • Հիմնական տեքստի տառաչափը` 11,  ծանոթագրությունների տառաչափը` 10,
  • Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,  ծանոթագրությունները` 1,
  • Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշվում է հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը,
  • Հոդվածը պետք է  ունենա  նյութի հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը, բանալի – բառերը,
  • Ռուսերեն և անգլերեն հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը, գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում),   աշխատանքի  վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների),
  • Հոդվածին կցվում է գիտության դոկտորի կամ թեկնածուի կողմից ստորագրված կարծիք (երաշխավորագիր):

Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հոդվածները չեն հրատարակվելու:
Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն`  299077 (ներքին` 34) հեռախոսահամարներով կամ գրել research.ccenter@eiu.am էլեկտրոնային հասցեին:

Ժամը

(ուրբաթ) 9:00 am - 9:00 pm

Վայրը

Երևան

Ազատության 24/2

Կազմակերպիչը

Եվրասիա Միջազգային ՀամալսարանՀեռ.` (+37410) 29 90 88, 24 94 38, 29 90 77

X