Հոկտեմբեր, 2018

11հկտ(հկտ 11)1:00 pm11դկբ(դկբ 11)1:00 pmԳիտաժողով «Կրթություն, հետազոտություն և նորարարություն» թեմայով

Մանրամասն

Գիտաժողով

«Կրթության, հետազոտության և նորարարության եռանկյունին» թեմայով

 

Եվրասիա միջազգային համալսարանը  կազմակերպում  է միջբուհական հերթական գիտաժողովը` «Կրթության, հետազոտության և նորարարության եռանկյունին» թեմայով:

 

Գիտաժողովը հանդես կգա որպես հարթակ քննարկելու

  • հետազոտության   կապը կրթության և գործարարության հետ,
  • դասավանդման նորագույն մեթոդներն ու տեխնոլագիաները՝ ուղղված ստեղծագործական նորարարություններին  և  գործարարությանը,
  • գործնական փորձի փոխադրումը   գործարարության ոլորտից   դեպի հետազոտություն և կրթություն,
  • հետազոտության արդյունքների առևտրայնացում:

 

Գիտաժողովը կմիավորի հետազոտողներին, գիտնականներին,  ասպիրանտներին   կրթության, հետազոտության և նորարարության բնագավառներում փորձի, նոր գաղափարների և հետազոտությունների արդյունքների փոխանակման, ինչպես նաև առաջացած գործնական խնդիրների և որոշումների քննարկման համար:  Մասնակիցները հնարավորություն կունենան կիսել  իրենց կարծիքներն ու փորձառությունները  կրթության, հետազոտության, նորարարության և հարակից ոլորտներում:

 

Մասնակիցները. գիտաժողովին  մասնակցելու հրավիրվում են ՀՀ և օտարերկրյա բուհերի և գիտական կազմակերպությունների   դասախոսներ, գիտական աշխատողներ ու ասպիրանտներ:

 

Մասնակցության կարգը. մինչև 2018թ. նոյեմբերի 20-ը research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող նյութի հակիրճ նկարագիրը՝ 500-650 բառի սահմաններում` ներառելով հեղինակի անուն, ազգանունը, պաշտոնը, կազմակերպությունը:

 

Ելույթի տևողությունը. առավելագույնը 15 րոպե:

Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի «Տեմպուս» դահլիճում (419 սենյակ)  2018թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին:

 

Հրապարակումը.  ընտրված երեք լավագույն հետազոտություններ կհովանավորվեն տպագրության  ԲՈԿ-ի կողմից ճանաչված ամսագրերում:

 

Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն   (010)299077, 249438 (ներքին` 34)  հեռախոսահամարներով կամ գրել research.ccenter@eiu.am էլեկտրոնային հասցեին

(Հասցե՝ Երևան, Ազատության 24/2):

Ժամը

Հոկտեմբեր 11 (հինգշաբթի) 1:00 pm - Դեկտեմբեր 11 (երեքշաբթի) 4:00 pm

X