Մայիս, 2018

30մյս(մյս 30)8:19 pm13հնս(հնս 13)8:19 pm«Արեվորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնի կամավորների հայտերի ընդունում

Մանրամասն

Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է կամավորների հայտերի ընդունում «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար։

Փառատոնը տեղի կունենա 2018թ. հուլիսի 20-22-ը Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում: 
Ո՞ւմ ենք փնտրում
Պատասխանատու և եռանդուն բնասերների՝ առանց տարիքային սահմանափակման:

Ի՞նչ ենք առաջարկում
Վառ, հետաքրքիր ու հանրաշահ աշխատանք՝ հրաշալի թիմում:

Դիմել կարող են բոլոր հետաքրքրված թեկնածուները՝ լրացնելով առցանց հայտադիմումը։

Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև 2018-ի հունիսի 13-ը:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018-ի հունիսի 15-ին:

Կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել ցանկացող կամավորների համար կամավորական աշխատանքները կմեկնարկեն հունիսի 18-ից։

Աշխատանքների ավարտին բոլոր կամավորները կստանան «Արևորդի» փառատոնին իրենց մասնակցությունը փաստող նամակ-հավաստագրեր:

Հայտերը լրացնել ԱՅՍՏԵՂ

 

Ժամը

Մայիս 30 (չորեքշաբթի) 8:19 pm - Հունիս 13 (չորեքշաբթի) 3:00 pm

X