Ապրիլ, 2017

22ապր(ապր 22)10:00 am(ապր 22)10:00 amԱշակերտական գիտաժողով - 2017 Թեմա. «Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում»

Մանրամասն

 

 Եվրասիա միջազգային համալսարանի հեղինակային վարժարանը  կազմակերպում է աշակերտական 2-րդ գիտաժողովը՝ «Հայկական անկախ պետականությունները նորագույն ժամանակաշրջանում» թեմայով:

Գիտական առանձին զեկույցները կարող են վերաբերել Հայաստանի Առաջին հանրապետությանը (1918-1920թթ.), Խորհրդային Հայաստանին (1920-1991թթ.) և Երրորդ հանրապետությանը (1991թ-մինչ օրերս)՝ ներառելով հետևյալ ոլորտները՝

 

·         սոցիալ-տնտեսական,

·         կրոնական-մշակութային,

·         արտաքին կապեր և միջազգային հարաբերություններ,

·         քաղաքական,

·         տարածքային հիմնախնդիրներ։

 

 

Մասնակիցները. գիտաժողովին կարող են մասնակցել հիմնական դպրոցների 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները: Խրախուսվում են ուսուցիչ-աշակերտ համատեղ հետազոտությունները: Լավագույն զեկույցները կտպագրվեն առանձին ձեռնարկով, իսկ հեղինակները կարժանանան հավաստագրերի։

 

Մասնակցության կարգը. գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև ս/թ ապրիլի 10-ը գիտական զեկույցը ներկայացնել Եվրասիա միջազգային համալսարան (403 սենյակ) կամ ուղարկել էլեկտրոնային հասցեին։

 

Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի նիստերի դահլիճում 2016թ. ապրիլի 22-ին՝ ժամը 10:00:

 

Ելույթի տևողությունը և ծավալը` առավելագույնը 10 րոպե, մինչև 5 էջ:

 

Հոդվածին ներկայացվող պահանջները.

  • Զեկույցի սկզբում վերնագիրը գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի անուն –ազգանունը:
  • Տառատեսակը` Sylfaen, տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
  • Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրությունները` 1:
  • Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Զեկույցի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկ:
  • Զեկույցի վերջում նշել դպրոցը, դասարանը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն:
  • Զեկույցին ներկայացվող պահանջները տես http://www.college.eiu.am կայք-էջում

 

Ծանոթագրություն․

1․  Զեկույցին կցվում է պատմության ուսուցչի երաշխավորագիրը:

2. Ներկայացված գիտական զեկույցները նշված պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն ընդունվի։

3. Գիտաժողովի աշխատանքներով հետաքրքրվածները կարող են դիմել ծրագրի պատասխանատու Մերի Շահբազյանին` հեռ. 010209485, 093955584 կամ էլ.փոստ.  mary.shahbazyan@eiu.am:

Ժամը

(շաբաթ) 10:00 am - 1:00 am

Վայրը

Երևան

Ազատության 24/2

X