ՓԵՏՐՎԱՐ, 2017

24ՓՏՎ - 25ՓՏՎ 2412:00 amՓՏՎ 25«Կարիերայի օրեր»  հմտությունների զարգացման նախագիծ-2017

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Մանրամասներ

Եվրասիա միջազգային համալսարանի  «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ը  «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը: Կարիերայի օրերի կազմակերպման և անցկացման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայի նոր պահանջներին  ծանոթացումն է, նրանց մասնագիտա­կան խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև նրանց ոչ ստանդարտ մտածողության զարգացումը:

2017թ. փետրվարի  24-ին և 25-ին կկազմակերպվեն քննարկումներ և վերապատ­րաստ­ման դասընթացներ հետևյալ թեմաներով`

  • Կարողությունների, հմտությունների բացահայտում և ձևավորում,
  • Քայլենք էթիկայի կանոններին համահունչ
  • Կամավորական աշխատանքը որպես խթան հետագա աշխատանքային հարաբերությունների ձևավորման գործում
  • Առաջին քայլերը աշխատաշուկայում. ինչի՞ց սկսել
  • Ինքնադրսևորումը աշխատանքային հարաբերությունների ժամանակ
  • Սեփական բրենդի կառուցում՝ սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ
  • Նախագծերի մշակում և իրագործում։

 

 «Կարիերայի օրեր»  նախագծին կարող են մասնակցել նաև այլ բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

Հավելյալ  տեղեկությունների համար դիմել ԵՄՀ կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն Մերի Շահբազյանին (093)955584 հեռախոսահամարով կամ գրել mary.shahbazyan@eiu.am  էլեկտրոնային հասցեին: 

 


Գրանցվել ԱՅՍՏԵՂ  

Վերջնաժամկետը ` 22.02.2017թ.    


«Կարիերայի օրեր» նախագծի ՕՐԱԿԱՐԳ

 

Ժամը

24 (Ուրբաթ) 12:00 am - 25 (Շաբաթ) 5:00 pm

Վայրը

Երևան

Ազատության 24/2