Եվրասիա միջազգային համալսարանը մարտի 19-ին բոլոր քոլեջների ուսանողներին, ավագ դպրոցների սաներին հրավիրում է մասնակցելու «Իրավագետի օրը ԵՄՀ-ում» միջոցառմանը, որի նպատակը մասնագիտությամբ հետաքրքրվածներին միևնույն գաղափարի շուրջ համախմբելն ու իրավագիտության առանձնահատկությունների և հեռանկարների մասին ավելի համապարփակ ու ամբողջական պատկերացում տալն է:

Կարող եք ծանոթանալ միջոցառման օրակարգին և գրանցվել հետևյալ հղումով ՝ https://shorturl.at/jnouy  

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով միջբուհական ամենամյա ուսանողական գիտաժողով։
Գիտաժողովին հրավիրվում են մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում ուսումնառողները:

Գիտաժողովը կհանդիսանա հարթակ՝ քննարկելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի շրջանակներում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ թիրախավորելով օրակարգի հետևյալ նպատակները.
ԿԶՆ 1․ Աղքատության վերացում
• ԿԶՆ 2․ Սովի Վերացում
• ԿԶՆ 3․ Ամուր առողջություն և բարեկեցություն
• ԿԶՆ 4․ Որակյալ կրթություն
• ԿԶՆ 8․ Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ
• ԿԶՆ 10․ Անհավասարությունների վերացում
• ԿԶՆ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն
• ԿԶՆ 16․ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ
• ԿԶՆ 17․ Գործընկերություններ հանուն նպատակների

Գիտաժողովին ներկայացվող զեկույցը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի (ների) կողմից կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքները, պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ, համապատասխանի գիտական աշխատանքին ներկայացվող կառուցվածքին, հաջորդականությանը և ներկայացնի գիտական որոշակի նոր արդյունքներ:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. ապրիլի 21-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ https://forms.office.com/e/B4eddhvAZW:

Ընտրված ուսանողները մասնակցության մասին կտեղեկացվեն ս/թ ապրիլի 29-ին։

Տպագրության ներկայացվող հոդվածները պետք է մինչև մայիսի 21-ը ուղարկվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին, պահպանելով հոդվածին ներկայացվող հետևյալ պահանջները`
• տառատեսակը` GHEA Grapalat,
• հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն,
• տեքստի տառաչափը` 12,
• տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,
• հղումներն իրականացվում են APA ձևաչափով ՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում,
• հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկը։

Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։

Գիտաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:
Նախատեսվում է զեկույցների հրապարակում ուսանողական գիտաժողովի ժողովածուի տեսքով:

Անցկացման վայրը և օրը. Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճ (419 սենյակ) 2024թ. մայիսի 29-ին, ժամը` 10:00-ին:

Գիտաժողովի մասնակցությունն անվճար է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն հետևյալ (+37410) 29-90-88, (+374) 77-07-55-59 հեռախոսահամարներով:

 

«Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով

Եվրասիա միջազգային համալսարանը և ԵՄՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում են «Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովին  հրավիրվում են մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում, մագիստրատուրայում, ինչպես նաև բակալավրիատում սովորողները:

Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները:

Գիտաժողովին ներկայացվող զեկույցը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի (ների) կողմից կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքները, պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ, համապատասխանի գիտական աշխատանքին ներկայացվող կառուցվածքին, հաջորդականությանը և ներկայացնի գիտական որոշակի նոր արդյունքներ:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մարտի 14-ը լրացնեն մասնակցության հայտը  հետևյալ հղմամբ https://forms.gle/3hM2yU8FM8khSh7S7

Ընտրված ուսանողները մասնակցության մասին կտեղեկացվեն ս/թ մարտի 21-ին։

Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:

Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։

Գիտաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Անցկացման վայրը և օրը.   Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս  դահլիճում (419 սենյակ) 2024թ. ապրիլի 19-ին, ժամը` 10:00-ին:

Գիտաժողովի մասնակցությունն անվճար է. հետաքրքրվածները կարող են դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն (+37410) 29-90-88 (+374)  77-07-55-59 հեռախոսահամարներով:

Եվրասիա միջազգային համալսարանը ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով` «Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով:
Գիտաժողովը նպատակ ունի քննարկելու մտավոր սեփականության ոլորտում արհեստական բանականության իրավական և էթիկական հիմնախնդիրները։
Գիտաժողովի մասնակիցները ձեռք կբերեն արժեքավոր նպատակային գիտելիքներ նորարարությունների իրավական պաշտպանության, արհեստական բանականության պատասխանատու զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի համար բարենպաստ միջավայրի խրախուսման գործիքների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ գիտաժողովն ինքնատիպ հարթակ կհանդիսանա ոլորտի առաջնորդների, հետազոտողների և քաղաքականություն մշակողների համար՝ զարգացնելու համագործակցային նախագծեր:
Գիտաժողովը կմիավորի ՀՀ և օտարերկրյա կայացած գիտնականներին, սկսնակ և փորձառու հետազոտողներին, ասպիրանտներին՝ նոր գաղափարների և արդյունքների փոխանակման, ինչպես նաև առաջացած գործնական խնդիրների և առաջարկությունների քննարկման համար:
Գիտաժողովին մասնակցելու հրավիրվում են ՀՀ և օտարերկրյա բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, գիտական աշխատողներ, ասպիրանտներ և այլ միջգիտակարգային հետազոտողներ:
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մարտի 7-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ https://forms.gle/iwLohDmqp1y4ksNu6
Իսկ զեկույցները ստորև ներկայացված պահանջներին համապատասխանեն ուղարկել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև ս/թ մարտի 12-ը:
1. տառատեսակը` GHEA Grapalat,
2. հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն,
3. տեքստի տառաչափը` 12,
4. տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,
5. հղումներն իրականացվում են APA ձևաչափով՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում,
հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկը:
6. Մասնակցի ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:
7. Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։
Գիտաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր, իսկ զեկույցները հրապարակվեն գիտաժողովի ժողովածուի տեսքով:
Անցկացման վայրը և օրը. Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճ (419 սենյակ)՝ 2024թ. մարտի 15-ին, ժամը` 10:00-ին:
Գիտաժողովի մասնակցությունն անվճար է. հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն (+37410) 29-90-88, (+374) 77-07-55-59 հեռախոսահամարներով

The Jean Monnet Summer School “International and EU Law and Politics in the Context of Geopolitical Turbulences in the European Eastern Neighborhood”

25 August – 6 September 2024, Yerevan

The Jean Monnet Module “EU, Security and Fundamental Rights”, the Jean Monnet Chair in EU Legal Studies and Legal Europeanization, and the EIU Department of Law are inviting Armenian and international students to participate in the Annual Jean Monnet Summer School.

The School covers the following teaching areas:  Public International Law, International Humanitarian Law, International Human Rights Law, International relations, EU Law (including EU decision-making procedures), EU External Relations Law, Project Management, Legal Argumentation and Reasoning

Workload: 90 academic hours (including study visits and group work). Upon the successful completion of the program, 3 ECTS credits will be awarded.

Format: The School is planned to be delivered in a face-to-face format.

The objectives of the School are threefold:

  • to introduce participants to the current challenges of International and EU Law and Politics in the context of ongoing geopolitical transformations in the European Eastern Neighbourhood and to provide a forum for the international discussion on the future of the EU-EaP relations to young professionals. Specific attention will be paid to the case of the EU-Armenia relations.
  • alongside the advancement of students’ knowledge on the covered topics, to develop their professional and soft skills ([legal] argumentation, critical thinking, research and analysis, teamwork, presentation skills, debate, and negotiation skills, etc.);
  • to enrich students’ social experience by (1) introducing them to the Armenian culture and society; and (2) stimulating professional networking within the group and with the involved external contributors.

 Teaching staff:

The core lecturers will be delivered by:

  • Anna Khvorostiankina, PhD, Head of Law Department, Jean Monnet Chair in EU Legal Studies and Legal Europeanization, EIU (focuses on EU Law, EU External Relations Law, EU’s role as a security and development actor in the Eastern Partnership) and
  • Nawras Layous, PhD, Lecturer at Law Department, EIU (focuses on International Humanitarian and Human Rights Law, Collective Security, and the conflicts in the Middle East and North Africa (MENA) region; as an expert at Caritas-Armenia has rich experience of Human Rights project management to share with students and a wide professional network to introduce students to the activities of international NGOs in the region)

 

Teaching methodology:

The School combines:

  • interactive lectures with the use of multimedia tools,
  • the “learning-by-doing” activities (debates and simulations of decision-making activities in the EU institutions and international fora),
  • study visits to governmental institutions (EU Delegation to Armenia, the National Assembly of Armenia, the Office of the Representative of Armenia on International Legal Matters, the Constitutional Court of Armenia), and
  • meetings with civil society actors, entrepreneurs, and experts from international NGOs.

 Participation fee: 650 euro

 The participation fee covers: airport transfer, local transportation to the study visit sites, three social dinners (including the traditional cooking master class), coffee breaks on working days, excursions to museums, a city tour around Yerevan, a long-distance tour during the weekend; learning materials and certificates. We will also negotiate a reduced price for lunches with the on-campus service providers.

 

Students are eligible for DAAD scholarships, please apply for financial support directly to DAAD. Further information can be found here. Please note: the application procedure for participation in the Summer School is separate from the application procedure for a DAAD scholarship.

 

Application procedure

 Students (advanced Bachelor, Master, or PhD) of the following academic disciplines are eligible to apply:

  • Law/International Law/EU Law
  • Human Rights
  • Political Science
  • International Relations
  • (Eastern) European and Eurasian Studies / post-Soviet Studies / Area Studies
  • Journalism
  • Project Management and
  • Other related disciplines

 

Application deadline: 1 June 2024

 To apply, fill in the application form here and attach your CV and a motivation letter.

 Selection criteria:

  • Relevant degree program
  • Prior experience related to the topic of the Winter School (as an advantage)
  • Proven interest in one of the following areas: EU External Relations, International Law, international litigation, conflict resolution and peacebuilding, Human Rights and Human Rights Project Management, South Caucasus / post-Soviet space
  • Strong academic record of accomplishment
  • Language skills (B2 level of English based on self-assessment, certificate is not required)
  • Quality of the motivation letter and CV

 

If you have questions, please contact:

 Dr. Anna Khvorostiankina

Head of Law Department

Jean Monnet Chair in EU Legal Studies and Legal Europeanization

Academic coordinator of the Jean Monnet Module “EU, Security and Fundamental Rights”

Eurasia International University

Room 420, 24/2 Azatutyan Street, 0014 Yerevan, Armenia

Anna.khvorostiankina@eiu.am

+374 91 620690

 

The provisional program is available here.

 

You may also be interested: in the DAAD-supported Jean Monnet Summer School 2023 report

 

 

2023 թվականի մարտի 1-ին կմեկնարկի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։

T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի հետ համատեղ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները» թեմայով ուսուցիչների մեկօրյա մեթոդական վերապատրաստում:
Վերապատրաստումը կանցկացնի բազմաթիվ գիտական և գիտամանկավարժական հոդվածների հեղինակ, 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի գործող ուսումնական չափորոշիչների, ծրագրերի, 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասագրքերի, 10 ուսումնական ձեռնարկների համահեղինակ, դոցենտ Սահակ Հովսեփյանը:
Վերապատրաստումը կկայանա 2023թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, որին կարող են մասնակցել ուսուցիչներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք:
Մասնակիցներին կտրվի էլեկտրոնային հավաստագրեր:
Վերապատրաստման լեզուն հայերենն է:
Հանդիպումը կկայանա դեմառդեմ և առցանց եղանակով (մարզաբնակ մասնակիցների համար):
Հետաքրքրված անձինք պետք է նախապես գրանցվեն https://forms.office.com/e/nsM2BRWhpF հղմամբ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոն research.center@eiu.am հասցեի միջոցով կամ զանգահարելով (+374)10249438, (+374) 77075559 հեռախոսահամարներով:
In its EUSecJuris International Student Forum framework, the Jean Monnet Module, jointly with Stonehill College (USA), is co-organizing an international interdisciplinary conference “The Local Roots of Global Peace: Junior Voices on Global Security and Human Rights”.
In addition to thematic panels, the conference will offer professional development panels, run by professors from Stonehill College, the University of Nevada Las Vegas, and Eurasia International University. The professional development panels will include topics on course development and syllabus design, digital storytelling pedagogy (multimedia composition), research design and methodology, practical communication and public discourse, policy writing, and humanitarian project management.
📍 Dates: 9-10 June 2023
🌐 Venue: Eurasia International University (24/2 Azatutyan Ave., Yerevan, Armenia)
‼️ Deadlines: 📋 Apply by 12 April 2023 to present a paper or register by 30 May 2023 to attend the panels and participate in the professional development workshops! Participation in free
The application and registration links are in the Call below ⬇️

Եվրասիա միջազգային համալսարանը ս/թ ապրիլի 14-ին՝ ժամը 11:30-17:00, իր ուսումնական մասնաշենքում կազմակերպում է ամենամյա «Կարիերայի օր» նախագիծը, որն այս տարի կրելու է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը:

Միջոցառման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին իրազեկել աշխատաշուկայի արդի պահանջներին, նրանց տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, ստեղծել գործատուների հետ անմիջական երկխոսության յուրօրինակ հարթակ, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացմանը:

Նախատեսում ենք, որ Հայաստանի առաջատար գործատուները համալսարանի ընդարձակ սրահներում համապատասխան տաղավարներով կներկայացնեն իրենց ընկերությունները, միաժամանակ նրանց հնարավորություն կտրամադրվի լսարաններում վարել սեմինար-քննարկումներ (#masterclasses), որոնց ընթացքում ուսանողները կծանոթանան համապատասխան ոլորտի ձեռքբերումների, արդի խնդիրների և մի շարք այլ գործնական հարցերի մասին: Միջոցառումը բաց է լինելու ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար:

Սիրով հրավիրում ենք բոլոր բուհերի ուսանողներին մասնակցելու այս աշխատաշուկային և գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/r/H85aSsxibu

Ինչպես նաև սիրով հրավիրում ենք բիզնես ընկերություններին մասնակցելու այս նախագծին՝ համապատասխան տաղավարով (անվճար)։

«Կարիերայի օր» նախագիծը կայանալու է Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան, Ազատության 24/2) ապրիլի 8-ին ժամը՝ 11:30-17:00:

Միջոցառման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել (010) 249438 հեռախոսահամարով կամ գրել էլ. նամակ mary.shahbazyan@eiu.am

Բիզնեսում նոր խոսք և մոտեցում ցուցաբերել ցանկացողների համար Սոցիալական Ձեռներեցների դպրոցի հետ համատեղ Եվրասիա միջազգային համալսարանը նախաձեռնել է հերթական հանդիպում-քննարկումը:

Հանդիպում-քննարկման թեման է՝
Ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռնարկատիրություն և բրենդի համար ստեղծել մեդիա բովանդակություն

Եթե ցանկանում եք տեղեկանալ սոցիալական տնտեսության ոլորտում առկա նոր մոտեցումներին, բրենդի համար մեդիա բովանդակություն ստեղծելու հիմնական կանոններին, ապա այս հանդիպումը հենց Ձեզ համար է:
Հանդիպմանը կքնարկվեն հետևյալ թեմաները.

  1. Ի՞նչ է սոցիալական ձեռներեցությունը
  2. Ինչո՞ւ հիմնել ՍՁ Հայսատանում
  3. Ի՞նչ տարբերույթուներ կան ավանդական և սոցիալական ձեռներեցությունների միջև
  4.  Ինչպե՞ս զարգացնել համայնքը կամ ինչպե՞ս աջակցել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց
  5. Եվ ինչպես նորաստեղծ ՍՁ բիզնեսը կազմի PR ռազմավարություն, կառուցի հանրային հարաբերություններ

Գրանցվի՛ր այստեղ՝ https://forms.gle/ajrDG98bd49Woaxj6

Բանախոսներ՝

Գոհար Մկոյան | Սոցիալական ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմնադիր, ոլորտի փորձագետ,18 ՍՁ համահիմնադիր, ս.գ.թ.,

Էդգար Ամիրխանյան | Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի անդամ, ԵՄՀ PR բաժնի ղեկավար

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել +374 98 00 55 13