Նոյեմբերի 24 2017

ERASMUS + ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՄՀ ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԻՍՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  Վալենսիայի համալսարանում մեկ կիսամյակ անցկացրած «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ասատրյանը 2017թ. նոյեմբերի 24-ին ներկայացրեց զեկույց «Կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի իրավական վերլուծությունը ՄԻԵԴ-ի որոշումների ներքո» թեմայով:

Զեկույցի ընթացքում  մանրամասն  ներկայացվեց և քննարկվեց դատական գործի նախապատվությունը, դիմումատուի գանգատը, այնուհետև անցում կատարվեց դատարանի որոշումը: Քննարկման ընթացքում ադրադարձ կատարվեց նաև գործի հետ կապված այնպիսի հիմնահարցերի, ինչպիսիք էին փոքրամասնությունների ամուսնությունը, խտրականությունը և կենսաթոշակի իրավունքը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած անձինք: