Դեկտեմբերի 09 2017

ERASMUS + ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՄՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

2017թ. դեկտեմբերի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանում Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  Իսպանիայի Վալենսիա  համալսարանում անցկացրած Օտար լեզուների և գրականության ամբիոնի բակալավրի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Ամիրա և Սառա Սալումյանները ներկայացրին զեկույց «Diglossia, Bilingualism Multilingualism» թեմայով:

Զեկույցի ընթացքում Ս. և Ա. Սալումյանները ներկայացրին դիգլոսիայի (Diglossia) տեսակները, որոնք լինում են պաշտոնական և ոչ պաշտոնական, մատնանաշվեց դրանց տարբերությունները, որոնք կարող են հանդիպել քերականության մեջ, հաստատուն լինելու փաստի մեջ, ըմբռնման վերաբերյալ: Մանրամասն քննարկվեց  դրանց օգտագործման տարբերակները, ինչպես նաև մի շարք փաստեր առաջադրված տարբեր լեզվաբանների կողմից, որոնք վերաբերում են  սովորելու եղանակներին ու  տարբեր միջավայրերում դրանց  կիրառմանը:

Զեկույցի ընթացքում ներկայացվեց երկլեզու և բազմալեզու երկ

րների ցանկ, այնուհետև տեսահոլովակի միջոցով ցուցադրվեց, թե ինչպես են մարդիկ դառնում երկլեզու և բազմալեզու: Խոսվեց երկլեզու և բազմալեզու լինելու առավելությունների մասին: Հանդիպման վերջում բանախոսներին ուղղվեցին մի շարք հարցեր:

 

Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը, որին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը։