Մայիսի 26 2017

ERASMUS + ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԱՅԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Erasmus+  իջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Լեհաստանի Հանրապետության Վարշավայի   տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան) անցկացրած՝ Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի  մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի  Ջուլիա Եգանյանի և բակալավրի երրորդ կուրսի ուսանողուհի Տաթև Ղազարյանի մասնակցությամբ 2017թվականի մայիսի 26-ին իրականացվեց սեմինար-քննարկում Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ:

Քննարկման առաջին մասում արտերկրում ուսումնառություն իրականացրած ուսանողները  ներկայացրեցին մարքեթինգ  հասկացությունը,    մարքեթինգ միքսը, մարքեթինգի  օգտագործումը ոչ միայն վաճառող-գնորդ հարաբերություններում, այլև բիզնեսում, քննարկվեց հարցեր   ուժեղ առևտրային մակնիշներ ստեղծելու,   նոր գնորդների ներգրավման ծախսերը նվազեցնելու և ապրանքանիշից նրանց կախվածության երկարակեցությունը բարձրացնելու հարցերը, անդրադարձ կատարեցին   ընկերության համար յուրաքանչյուր հաճախորդի նշանակալիության և մարքեթինգային կապուղիների արդյունավետության գնահատման եղանակներին:

Հանդիպման երկրորդ մասում ուսանողները  կիսվեցին Erasmus+ ծրագրի շրջանակներում իրենց տպավորություններով և անցած ուղով: Ուսանողուհիները հարթ ու փայլուն մակերեսի վրա իրենց անդրադարձումն առաջ բերեցին կապված այն խնդիրների հետ,  որոնց բախվում են Erasmus +ի շրջանակներում:

Որպես առավելություն՝ աղջիկները նշեցին ինքնուրույնության   ձեռքբերումը, ինչը  նպաստում է  իրենց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու նոր ուսանողների հետ առավել արդյունավետ, լայնամասշտաբ շփումների հաստատմանը։