Դեկտեմբերի 28 2018

2018 թվականը ամփոփվեց «Տարվա լավագույն…» միջոցառման շրջանակներում

Ձևավորած ավանդույթի համաձայն Եվրասիա միջազգային համալսարանը ամփոփեց 2018 թվականը աշխատակիցների հաջողությունների ու ձեռքբերումների գնահատմամբ և խրախուսմամբ: Հերթական գնահատանքի օրը ս.թ. դեկտեմբերի 26-ն էր «Տարվա լավագույն…» միջոցառման շրջանակներում: Լավագույներն ընտրվել են 2017-2018 ուսումնական տարում իրականացված գնահատման ցուցանիշների հիման վրա. պրոֆեսորադասախոսական կազմի գնահատում, ինքնագնահատում, ամբիոնի վարիչի գնահատում, նաև` ուսանողների կողմից դասախոսների գնահատում:

Գործընթացը կազմակերպվել էր ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի՝ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինի, Ուսումնական մասի հետ համատեղ: Լավագույններն արժանացան դրամական պարգևների:

Գնահատման արդյունքներով «Լավագույն դասախոս» անվանակարգում մրցանակաբաշխության արդյունքները հետևյալն են.

Կառավարման ամբիոն՝ Լիլյա Ավետիսյան /կառավարման ամբիոնի դոցենտ, տնտ.գիտ.թեկնածու , դոցենտ/

Իրավագիտության ամբիոն՝ Նունե Ջոմարդյան /իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու/

Օտար լեզուների և գրականության ամբիոն՝ Իրինա Մխիթարյան /օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, բան.գիտ.թեկնածու/

2017-2018ուստարվա ընթացքում իրականացվեց նաև ԵՄՀ վարչական  կազմի գնահատում: Գնահատման արդյունքներով առավելագույն միավորներ հավաքեց  և տարվա լավագույնը մրցանակաբաշխության <<Լավագույն վարչական աշխատող>>անվանակարգում հաղթող ճանաչվեց իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը:

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ անձնակազմը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, շնորհավորում է Լիլյա Ավետիսյանին, Նունե Ջոմարդյանին և Իրինա Մխիթարյանին նման բացառիկ հաջողության հասնելու համար և մաղթում, որ 2019 թվականը լինի մասնագիտական նոր բարձունքների հաղթահարման, հաջողությունների տարի և նոր ուղի հարթի կրթության ու գիտության ոլորտում նորարարության  ճանապարհին: