Մայիսի 31 2016
irav22

Կին դատապարտյալների հոգեբանական առանձնահատկությունները

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի հերթական գիտագործնական սեմինարը նվիրված էր կին դատապարտյալների հոգեբանական առանձնահատկություններին:

Գիտագործնական սեմինարը իրականացրեց իրավագիտության ամբիոնի դասախոս`Արուսյակ Խաչատրյանը  իրավագիտություն 2-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ասատրյանի հետ համատեղ:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել կին դատապարտյալների հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ պրակտիկայում առկա հիմնախնդիրները:

Գիտագործնական սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև կին հանցագործների համար հատուկ նախատեսված հայաստանյան և արտերկրյա կալանավայրերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները: Այնուհետև անդրադարձ կատարվեց այդ կալանավայրերում պատիժը կրող կանանց հոգեբանական առանանձահատկություններին: