Դեկտեմբերի 04 2018
IMG 2134

«ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում հերթական հանդիպումը այս անգամ Եվրասիա միջազգային համալսարանում

Ս.թ. նոյեմբերի 30-ին «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում կազմակերպվեց հերթական սեմինար-պարապմունքը այս անգամ Եվրասիա միջազգային համալսարնում: Համալսարանը հյուրընկալեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջի սաներին: «Ծառայությունների ոլորտի մենեջմենթ» թեմայով սեմինարը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Ալինա Համբարձումյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ոլորտին առնչվող գործնական բնույթի հարցեր: Հարցադրումներով հագեցած ինտերակտիվ դասընթացը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:IMG 2125IMG 2117

Հիշեցնենք, որ «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների դասախոսները:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար: