Ապրիլի 19 2018
IMG 2897

Էրազմուս+  փոխանակման ծրագրին մասնակցած  ուսանողները կլոր սեղանի շուրջ

IMG 28722018թ. ապրիլի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում 2017-2018 ուստարում Էրազմուս+  միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողներ Մարիամ Ջիլավյանի, Սիրանուշ Բաղդասարյանի, Նարե Գրիգորյանի (Կառավարում մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրս) և Արմեն Պետրոսյանի (Կառավարում մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրս) մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհերը, նրանց առանձնահատկությունները, կառուցվածքը,  կրթական  ծրագրերը,  դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:

Հատուկ քննարկման առարկա դարձավ տարբեր համալսարաններում առցանց ուսուցման 48390418 343111619851652 7901098988219138048 nառանձնահատկությունները:

Ուսանողները կիսվեցին իրենց  փորձառությամբ, մեծ ոգևորությամբ խոսեցին նախքան շարժունակությունը և դրա ընթացքում իրենց հաղթահարած խոչընդոտների մասին, ներկայացրին  իրենց ընթացիկ նվաճումները և հայացք գցելով իրենց անցած ուղղուն՝ խորհուրդ տվեցին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներին լինել առավել նախաձեռնող, ակտիվ և մասնակցեն փոխանակման ծրագրերի: Ուսանողների կողմից եղավ նաև առաջարկ ԵՄՀ մենթորության համակարգի վերաբերյալ:

IMG 2867

Վերջիններս պատրաստակամություն հայտնեցին լինելու մենթոր այն ուսանողների համար, ովքեր պատրաստվում են մեկնել արտերկիր ուսումնառություն ստանալու նպատակով և տրամադրել օժանդակություն  փաստաթղթերի ձևակերպումից մինչև հյուրընկալող երկրի և համալսարանի կրթական և մշակությային կյանքի, հասարակական արժեքների վերաբերյալ: Այսպիսով, մենթորական ծրագիրը կներառի աջակցություն ոչ միայն համալսարան ժամանող օտարերկրյացիներին, այլ նաև արտերկիր մեկնող ԵՄՀ ուսանողներին:

Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Հիշեցնենք, որ կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: