Հոկտեմբերի 25 2018
1111

ԵՄՀ-ն շարունակում է ակտիվ համագործակցություն «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում

«ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների  դասախոսները: Նոր ուստարում նույնպես ԵՄՀ-ն կազմակերպեց հերթական այցը ՝ այս անգամ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջ: Այցի ժամանակ «Բանկը որպես տնտեսության զարգացման ֆինանսական օղակ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ, տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ Աշոտ Մարդոյանը: Հարցադրումներով հագեցած դասընթացը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ մեզ հյուրընկալեց Երևանի պետական հումանիտար քոլեջը:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում քոլեջների ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: