Դեկտեմբեր, 2017

22դկբ(դկբ 22)1:00 pm(դկբ 22)1:00 pmԳիտաժողով «Կրթության կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է պրոֆեսորադասախոսական կազմի միջբուհական հերթական գիտաժողով` «Կրթության կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Մասնակիցները` գիտաժողովին մասնակցելու հրավիրվում են ՀՀ և օտարերկրյա բուհերի և գիտական կազմակերպությունների դասախոսներ, գիտական աշխատողներ ու ասպիրանտներ:

Մասնակցության կարգը` մինչև 2017թ. դեկտեմբերի 15-ը research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող նյութի հակիրճ նկարագիրը 500-650 բառի սահմաններում` ներառելով հեղինակի անունն/ազգանունը, պաշտոնը, կազմակերպությունը:

Ելույթի տևողությունը` առավելագույնը 15 րոպե:

Անցկացման վայրը և օրը` գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի «Տեմպուս» դահլիճում (419 սենյակ)՝ 2017թ. դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 13:00-ին:

Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն` 299077 (ներքին` 34) հեռախոսահամարներով կամ գրել research.ccenter@eiu.am էլեկտրոնային հասցեին, հասցե՝ Երևան, Ազատության 24/2

Ժամը

(ուրբաթ) 1:00 pm - 3:00 pm

X