ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ՖԱՐՄԱՑԻԱ)

Ընդհանուր նկարագիր

 Շնորհվող որակավորումը

Բակալավրի աստիճան «Ֆարմացիա» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Ֆարմացիա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել դեղագիտության ոլորտում  տեսական և գործնական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի  դեղերի հետազոտմանը, մշակմանը, արտադրությանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոններում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ. Ռազմավարական ծրագրից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական    չափանիշներին,  ինչպես նաև   աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝  դեղագիտության ոլորտում  կայացած մասնագետ պատրաստելու   համար:
  3. Ձևավորել դեղագետին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ  և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և գործնական գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց դեղատնային, գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև դեղարտադրության գործընթացին:

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես դեղագիտության և  դեղարտադրության բնագավառի մասնագետ` դեղագետ, դեղագործ դեղատներում, դեղարտադրող տարբեր ընկերություններում և գիտահետազոտական ինստիտուտներում:  Կարող է զբաղեցնել դեղագիտության հետ առնչվող այլ պաշտոններ պետական համակարգում:

Կարողություններ և հմտություններ

Կրթական ծրագրի հիմնական վերջնարդյունքները․

Ընդհանրական

  • վերացական մտածողության, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման կարողունակություն
  • ինքնուրույն աշխատանք, նախաձեռնողականություն և ժամանակի կառավարման հմտություններ
  • մասնագիտական գիտելիքների իմացություն
  • մայրենի լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց կարողունակություն
  • օտար լեզվով գրավոր և բանավոր շփվելու կարողականություն
  • համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
  • տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն գտնելու և վերլուծելու) կարողունակություն
  • առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • միջանձնային արդյունավետ հարաբերությունների պահպանման կարողունակություն
  • բարոյական և էթիկական արժեքների պահանման կարողունակություն
  • գիտելիքները գործնականում կիրառելու կարողունակություն
  • ինքազարգացման կարողունակություն
Մասնագիտական
  • Գիտի դեղերի շրջանառության բնագավառում դեղագիտական ծառայությունների մատուցման, այդ թվում դեղագործական սուբյեկտների պլանավորման և կազմակերպման մեթոդները
  • Գիտի դեղերի գործարանային և դեղատնային պատրաստման, որակի ստուգման, ստանդարտավորման, պետական գրանցման, գովազդի, անորակ դեղերի ոչնչացման  ժամանակակից պահանջները և մոտեցումները:
  • Գիտի դեղամիջոցների, դեղաբանական հումքի որակական և  քանակական  հետազոտության
    համար  կիրառվող    ժամանակակից  ֆիզիկոքիմիական  մեթոդները` համաձայն տարբեր երկրների դեղագրքերի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի
  • Գիտի դեղապատրաստուկների պատրաստման տեխնոլոգիաների, որակի հսկման, պահպանման պայմանները կարգավորող նորմատիվ փաստաթղթերի մշակման գործընթացը
  • Գիտի դեղաբուսական հումքի ընդունման և մթերման եղանակները
  • Գիտի քիմիկաթունաբանական հետազոտությունների իրականացման եղանակները և նպատակները
  • Գիտի կլինիկական դեղաբանության սկզբունքները, դեղերի  միջազգային  դասակարգման  պահանջները  և
    մոտեցումները:
  • Տիրապետում է դեղամիջոցների կիրառման վերաբերյալ դեղագիտական կազմակերպությունների մասնագետներին և բնակչությանը բժշկականխարգելիչ խորհրդատվություն տրամադրելու հմտություններին` տարածված  հիվանդությունները կանխելու և հիվանդի անձնակենտրոն խնամքը   բարելավելու համար
  • Տիրապետում է արտակարգ իրավիճակներում տուժողներին և հիվանդներին նախաբուժական օգնություն ցուցաբերելու հմտություններին
  • Տիրապետում է դեղերի շրջանառության բնագավառում սուբյեկտների աշխատանքի արդյունավետությանն ուղղված ինքնուրույն որոշումներ ընդունելու հմտություններին
  • Տիրապետում է բնակչության պերսոնալիզացված  բժշկության բարելավման ու առողջապահական ընդհանուր տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով տեղեկատվային հաղորդակցական տեխնոլոգիաների տարբեր  աղբյուրներից  արդյունավետ օգտվելու և ստացված արդյունքները վերլուծելու, կիրառելու  հմտություններին
  • Տիրապետում է դեղագործական կազմակերպությունների գործունեությունը պատշաճ կառավարելու, դեղագործական և բժշկական ապրանքների մարկետինգային հետազոտություններն անցկացնելու հմտություններին
  • Տիրապետում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդների կիրառման հմտություններին
  • Կարող է միջին բժշկական ուսումնական հաստատություններում դասավանդել մասնագիտական առարկաներ
  • Կարող է ներկայացնել և պարզաբանել մասնագիտական, ընդհանուր բնույթի հարցեր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում
  • Կարող է որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին առաջարկել մասնագիտական
    տիպային և այլընտրանքային լուծումներ
  • Կարող է մասնագիտական գործունեության գործառույթներն իրականացնել սահմանված նորմերին
    համապատասխան : Դեղագործության մասնագետները պետք է հարգեն և պահպանեն անձի գաղտնիությունը:
  • Կարող է պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները` անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու,
    դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու ժամանակ
  • Ունակ է պարբերաբար կատարելագործելու մասնագիտական կարողությունները

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները, 2017թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2017թ. օգոստոսի 26-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ