Դեկտեմբերի 06 2018

Օտար լեզուների դասավանդման այլընտրանքային մեթոդները. ներկայացնում է Էրզամուս+ փոխանակման ծրագրի մասնակից ԵՄՀ ուսանողը

Ս.թ. դեկտեմբերի 5-ին ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Օտար լեզուների դասավանդման այլընտրանքային մեթոդները » թեմայով հանդիպում, որը ներկայացրեց  Էրազմուս + ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Սանտիագո դե Կոմպոստելա  համալսարանում (Իսպանիա) անցկացրած «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Երվանդյանը:

Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն էր:

Բանախոսը նախ սահմանեց «մեթոդ» հասկացությունը, այնուհետև մանրամասն անդրադարձավ օտար լեզուների դասավանդման մեթոդներին: Դասավանդման այլընտրանքային մեթոդների մասին խոսելիս հանդիպման ներկաները Նազելիին ուղղեցին տարատեսակ հարցեր, ինչը ակտիվ բանավեճի հիմք հանդիսացավ:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին  ԵՄՀ ուսանողները և թեմայով հետաքրքրված անձիք: