Դեկտեմբերի 14 2018

Քաղաքացիության ինստիտուտը Եվրոպական Միությունում.  միջազգային փոխանակման ծրագրի մասնակից ԵՄՀ ուսանողն իր  գիտելիքն է կիսում այլ ուսանողների հետ

Ս.թ. դեկտեմբերի 13-ին ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերվեց սեմինար՝ «Քաղաքացիության ինստիտուտը Եվրոպական Միությունում» թեմայով, որը ներկայացրեց «Իրավագիտություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նոնա Ադունցը: Նոնան Էրզամուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  ստացել էր Իսպանիայի Վալենսիա համալսարանում:

Ն. Ադունցը ներկայացրեց հյուրընկալող բուհում «Եվրոպական միության ինստիտուտները» առարկայի շրջանակնում կատարած իր ուսումնասիրությունը: Հանդիպման սկզբում զեկուցողը ներկայացրեց Եվրոպական Միության քաղաքականությունը քաղաքացիության ինստիտուտի հիմնարար չորս դրույթների վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով ԵՄ քաղաքացիության իրավունքների և ընդհանուր արժեքների խթանմանը, ԵՄ քաղաքացիության առավելություններին, անվտանգության ամրապնդմանը և հավասարության խթանմանը, քաղաքացիների հավասարության պաշտպանությանն ու խտրականության բացառմանը: Իր զեկույցում Նոնան առանձնահատուկ կարևորեց ԵՄ քաղաքացիների կյանքը բարելավելու և հետագայում խոչընդոտները վերացնելու մի քանի գործողություններ, որոնց հիման վրա ներկայացրեց ՀՀ քաղաքացիության իստիտուտի բարելավմանն ուղղված իր առաջարկությունները:

Որպես հանդիպան ամփոփում՝ մասնակիցները Նոնային ուղղեցին տարաբնույթ հարցեր, ինչը քննարկման հիմք հանդիսացավ: