ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու բացառիկ հնարավորություններ:

2011 թ․ ի վեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակից է եղել Էրազմուս Մունդուս  երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: Ծրագրերի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով համալսարանը Եվրոմիության կողմից կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռել, ինչպես նաև նույն  ծրագրի շրջանակներում ընդունել միջազգային ուսանողների: 2015 թ-ից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվեցին և այժմ իրականացվում են Էրազմուս + անվանման ներքո։ ԵՄՀ-ն շարունակում է ուսանողների և աշխատակիցների համար ապահովել եվրոպական լավագույն բուհերում սովորելու հնարավորություններ արդեն  ինչպես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում, այնպես էլ տարբեր բուհերի հետ երկկողմանի համաձայնագրերով։

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՐԱԶՄՈՒՍ ՊԼՅՈՒՍ

Print

Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը ԵՄՀ ուսանողների համար ապահովում է արտերկրում սովորելու բացառիկ հնարավորություն:

ԵՄՀ-ի եւ գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման ծրագրեր հետեւյալ համալսարաններում.

 

  1. Վարշավայի բնական գիտությունների համալսարան (Warsaw University of Life Sciences),
  2. Վարշավայի տնտեսագիտության համալսարան (Warsaw School of Economics),
  3. Թուրքիայի մերձավոր արևելքի համալսարան, Թուրքիա (Middle-East University in Turkey),
  4. Չեխիայի Մասարիկ համալսարան (Masaryk University)
  5. Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան (Mykolas Romeris University),
  6. Տեսալոնիկի Արիստոտել համալսարան (Aristotle University of Thessaloniki)
  7. Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան, Իսպանիա (University of Santiago de Compostela)
  8. Վալենսիայի համալսարան, Իսպանիա (University of Valencia)
  9. Կիպրոսի Համալսարան (University of Cyprus)

Փոխանակումներն իրականացվում են Էրազմուս + ծրագրի շրջանակներում և Եվրամիության կողմից ուսանողներին տրամադրում է ամսական 700-800 եվրո կրթաթոշակ՝ կեցության եւ այլ ծախսերի համար։ Հովանավորը հոգում է նաև ճանապարհածախսը:

Արտագնա փոխանակման ծրագրերին մասնակցելու համար ԵՄՀ ուսանողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով․ 
Ներգնա փոխանակման ծրագրերին մասնակցելու համար համագործակից բուհի ուսանողը պետք է լրացնի դիմում հայտ՝ հետևելով այս հղմանը․ 

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ոչ միայն ԵՄՀ ուսանողներն են մեկնում եվրոպական բուհեր ուսանելո՝ այլ նաև վերոհիշյալ բուհերի ուսանողներն են ժամանում Հայաստան, ուսումնառության որոշ հատված անցնում ԵՄՀ-ում։ Վերոհիշյալ բոլոր բուհերի ուսանողները նույն պայմաններով կարող են ուսումնառության որոշ հատված անցնել Եվրասիա միջազգային համալսարանում։

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Միջազգային համագործակցության ծրագիր Վիլնյուսի համալսարանի հետ. ուսանողների և դասախոսների փոխանակում, անվճար ուսուցում և բնակության հնարավորություն, կրթաթոշակ:

Ինչպես հայտնի է Եվրասիա միջազգային համալսարանը իր անվանը համահունչ համագործակցում է բազմաթիվ համալսարանների հետ՝ տալով իր ուսանողներին ոչ միայն որակյալ կրթություն, այլ նաև հնարավորություն որոշակի ժամանակով իրենց կրթությունը շարունակել միջազգային բուհերում, իսկ դասախոսներին՝ վերապատրաստվել:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Եվրասիա միջազգային համալսարանն  օրերս համագործակցության նոր համաձայնագիր է կնքեց  նաև Լիտվայի Հանրապետության՝ Վիլնյուսի համալսարանի հետ: Այս համագործակցության հիմնական նպատակն է հետազոտական և զարգացման ռազմավարական ծրագրերի համատեղ քննարկումը և իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը, հետազոտական աշխատանքների իրականացումը:

Վիլնյուսի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը պայմանավորվել են  խթանել ուսանողների, դասախոսական և վարչական անձնակազմի փոխանակումներին միտված ծրագրերը, համատեղ կազմակերպել գիտական ժողովներ, կոնֆերանսներ ու սեմինարներ,փոխանակել տեղեկատվություն, մշակված փաստաթղթեր և գիտական հրապարակումներ:

Ըստ համաձայնագրի, ուսանելու և վերապատրաստվելու մեկնած ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին բուհերը կտրամադրեն անվճար կացարան, ինչպես նաև ամսական 60 եվրո կրթաթոշակ:

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

Ուսանողները հնարավորություն ունեն նաև ամբողջությամբ սեփական ֆինանսական միջոցներով ուսում­նա­ռության որոշակի հատված անցնել եվրոպական համագործակից բուհերում՝ ԵՄՀ և եվրոպական բուհերի երկկողմանի համաձայնագրերի հիման վրա։ Այս պահին հասանելի են համաձայնագրեր հետևյալ բուհերի հետ․

  • Լեհաստանի Լոդզ համալսարան (University of Lodz),
  • Ղազախստանի Եվրասիական համալսարան (N. Gumilyov Eurasian National University (ENU)) 
  • Լոնդոնի Բիզնեսի և Ֆինանսների համալսարան (որպես ԵՄՀ ուսանող՝ տրամադրբում է 10 % զեղչ)

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԱԽԿԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ


Եվրասիա միջազգային համալսարանը Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ALRAKIS կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև նույն  ծրագրի շրջանակներում ընդունում է միջազգային ուսանողների: ALRAKIS կոնսորցիումը կոորդինացվում է Գերմանիայի Գեորգ-Ավգուստ համալսարանի կողմից:

Հիմնական նպատակները

  • Բարելավել երրորդ երկրների ներուժի ստեղծումը
  • Աջակցել կրթության միջազգայնացմանը
  • Նպաստել սեռային  ներկայացուցչության  հավասարակշռությանը և տրամադրել  հավասար հնարավորություններ
  • Ստեղծել գիտահետազոտական հնարավորություններ,մեծացնել  մարդկային և տնտեսական կապիտալը Հարավ-Կովկասյան տարածաշրջանում
  • Զարգացնել պրակտիկ հմտությունների ձեռք բերման ծրագրեր
  • Բարելավել տարածաշրջանային միջծրագրային համագործակցությունը
  • Ընդլայնել ուսանողական աշխատատեղերի հնարավորությունը

ALRAKIS կոնսորցիումի անդամները

  • Գեորգ-Ավգուստ համալսարան, Գյոթինգեն, Գերմանիա (դրամաշնորհային ծրագրի համակարգող)
  • Լուվենի կաթոլիկ համալսարան, Բելգիա
  • Վարշավայի Բնական գիտությունների համալսարան, Լեհաստան
  • Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա
  • Թալինի համալսարան, Էստոնիա
  • Տուշիայի համալսարան, Իտալիա
  • Գրացի համալսարան, Ավստրիա
  • Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Շվեդիա
  • Իլիայի պետական համալսարան, Վրաստան
  • Վրաստանի տեխնիկական համալսարան, Վրաստան
  • Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան, Վրաստան
  • Ակակի Ծերեթելիի պետական համալսարան, Վրաստան
  • Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան
  • Երևանի պետական համալսարան, Հայաստան
  • Եվրասիա միջազգային համալսարան, Հայաստան
  • Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստան
  • Բաքվի պետական համալսարան, Ադրբեջան
  • Կովկաս համալսարան, Ադրբեջան
  • Ադրբեջան լեզուների համալսարան, Ադրբեջան

Մանրամասների համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքէջ ԱՅՍՏԵՂ.

ALRAKIS II

Եվրասիա միջազգային համալսարանը Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ALRAKIS կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև նույն  ծրագրի շրջանակներում ընդունում է միջազգային ուսանողների: ALRAKIS կոնսորցիումը կոորդինացվում է Գերմանիայի Գեորգ-Ավգուստ համալսարանի կողմից:

Հիմնական նպատակները

  • Բարելավել երրորդ երկրների ներուժի ստեղծումը
  • Աջակցել կրթության միջազգայնացմանը
  • Նպաստել սեռային  ներկայացուցչության  հավասարակշռությանը և տրամադրել  հավասար հնարավորություններ
  • Ստեղծել գիտահետազոտական հնարավորություններ,մեծացնել  մարդկային և տնտեսական կապիտալը Հարավ-Կովկասյան տարածաշրջանում
  • Զարգացնել պրակտիկ հմտությունների ձեռք բերման ծրագրեր
  • Բարելավել տարածաշրջանային միջծրագրային համագործակցությունը
  • Ընդլայնել ուսանողական աշխատատեղերի հնարավորությունը

ALRAKIS կոնսորցիումի անդամները

  • Գեորգ-Ավգուստ համալսարան, Գյոթինգեն, Գերմանիա (դրամաշնորհային ծրագրի համակարգող)
  • Վարշավայի Բնական գիտությունների համալսարան, Լեհաստան
  • Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա
  • Թալինի համալսարան, Էստոնիա
  • Տուշիայի համալսարան, Իտալիա
  • Գրոնինգհենի համալսարան, Նիդերլանդներ
  • Փարիզ-Էստ համալսարան, Ֆրանսիա
  • Մասարիկ համալսարան, Չեխիայի Հանրապետություն
  • Իլիայի պետական համալսարան, Վրաստան
  • Վրաստանի տեխնիկական համալսարան, Վրաստան
  • Շոթա Ռուսթավելիի պետական համալսարան, Վրաստան
  • Ակակի Ծերեթելիի պետական համալսարան, Վրաստան
  • Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան
  • Եվրասիա միջազգային համալսարան, Հայաստան
  • Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստան
  • Բաքվի պետական համալսարան, Ադրբեջան
  • Կովկաս համալսարան, Ադրբեջան
  • Ադրբեջան լեզուների համալսարան, Ադրբեջան
  • “Կիև-Մոհիլա Ակադեմիա” Ազգային համալսարան, Ուկրաինա
  • Բնական գիտությունների և շրջակա միջավայրի ազգային համալսարան, Ուկրաինա

Մանրամասների համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքէջ ԱՅՍՏԵՂ.

MID


MID- Շարժունություն նորարարության և զարգացման համար

MID կոչվող կոնսորցիումը  ակադեմիական շարժունության ծրագիր է, բաղկացած 20 գործընկեր հաստատություններից`  Եվրոպայից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից  և Հայաստանից: Ծրագիրը համակարգվում է Ֆինլանդիայում գտնվող Թուրքու համալսարանի կողմից և ֆինանսավորում է Կրթության, տեսալսողական և մշակույթի գործադիր գործակալության կողմից իրականացվող Էրազմուս Մունդուս ծրագրի  շրջանակներում: MID ծրագրի նպատակն է բարձրագույն կրթության ոլորտում ընդլայնել միջազգային համագործակցությունը` կրթաթոշակներ շնորհելով գործընկեր համալասարաններում գտնվող  ուսանողներին, հետազոտողներին և համալսարանի աշխատակիցներին: Ուսումնասիրությունների, հետազոտությունների և մասնագիտական զարգացման  ակադեմիական հնարավորությունները հասանելի են Եվրոմիության երկրների, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի  և եվրոպական գործընկեր համասլարանների քաղաքացիներին:

Նպատակները

MID -ի առաջնային նպատակն է զարգացնել գործընկեր համալսարանների ինստիտուցիոնալ կառավարման կարողությունները, հասկանալ միջազգային կրթական համագործակցության չափանիշներն  ու պահանջները:

Կառավարման կարողությունը կատարելագործվում է.

  • Զարգացնելով  փորձառությունը, փոխանակելով շարժունության և կառավարման լավագույն փորձը, ստեղծելով թափանցիկ, ժողովրդավարական և բաց կառավարման գործընթացներ, որոնք որոշումների կայացման գործընթացներում խթանում են փոխադարձ պատասխանատվությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև զարգացնելով համատեղ որոշում կայացնելու կարողությունները:
  • Բարելավելով  որակավորումների թափանցիկությունն ու ճանաչոելիությունը,  մասնավորապես նպաստելով բարձրագույն կրթության ընդհանուր ոլորտների գործնական իրականացմանը` Բոլոնիայի գործընթացի գործիքների նկատմաբ հետաքրքրությունից ելնելով:

Մասնակից հաստատությունների համար,  մասնավորապես MID -ի արդյունքները կներառեն `

  • աջակցություն ինստիտուցիոնալ զարգացման համար,
  • հաստատությունների ինտենսիվ փոխգործակցություն,
  • միջազգային համագործակցության համար կարողությունների զարգացում,
  • արելավված կառավարում:

MID -ի նպատակն է վերացնել տարանջատումը երրորդ-երկրի բուհերի միջև և ապահովել Եվրոպական երկրների միջև կապը և համագործակցությունը: Համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի զարգացումը նպաստում է կրթական մեթոդներում և գործնական աշխատանքներում  փորձի փոխանակմանը: Բոլոր  թիրախային խմբերի թոշակ ստացողները վարժվում են դասավանդման  տարբեր տեխնոլոգիաներին և կրթական միջավայրերին` այսպիսով ձեռք բերելով զգալի ուսուցման հմտություններ: Բացի այդ, անհատական շարժունությունների կազմակերպումը  բարձրացնում է համալսարանի կառավարման բազմակողմանի համագործակցությունը, որն օգնում է լուսաբանել արդյունքները կայուն ճանապարհով: Սա  իր մեջ ներառում է շարժունության կառավարման զարգացում և մասնավորապես ECTS համակարգի կիրառում:

MID-ի կոնսորցիումի անդամները

  • Համակարգող ` Թուրքու համալսարան, Ֆինլանդիա
  • Համահամակարգող `Լվիվի Իվան Ֆրանկոյի Միջազգային համալսարան, Ուկրաինա
  • Սալոնիկի Արիստոտել  համալսարան, Հունաստան
  • Բեռլինի Հումբոլդտի համալսարան, Գերմանիա
  • Ալգարվի համալսարան, Պորտուգալիա
  • Բոլոնիայի համալսարան, Իտալիա
  • Համալսարան Բորդո 1, Ֆրանսիա
  • Դեուստոյի համալսարան, Իսպանիա
  • Վարշավայի տնտեսագիտական քոլեջ, Լեհաստան
  • Վիլնյուի համալսարան, Լիտվա
  • Բելառուսի պետական համալսարան, Բելառուս
  • Մաքսիմ Թենկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան, Բելառուս
  • Ա.Ս. Պուշկինի անվան  Բրեստի Պետական համալսարան, Բելառուս
  • Գրոդնոյի Յանկա Կուպալա Պետական համալսարան, Բելառուս
  • Մոլդովայի պետական համալսարան, Մոլդովա
  • Օդեսսայի Ի. Ի. ազգային համալսարան, Ուկրաինա
  • Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան   Ազգային համալսարան, , Ուկրաինա
  • Վ.Ի. Վեռնանդսկու անվան Տավրիդի ազգային համալսարան, Ուկրաինա
  • Եվրասիա միջազգային համալսարան, Հայաստան
  • Իլյայի պետական համալսարան, Վրաստան

Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՍԱՆԵԼ ՄԵԶ ՄՈՏ