Ապրիլի 03 2019

ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՄՀ Կառավարման ամբիոնի ՆՈՐԱՐԱՐ առաջնորդ

Հայտարարվում է մրցույթ Եվրասիա միջազգային համալսարանի, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ թափուր աշխատատեղի համար:

Կարող են դիմել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի մասնագետներ։

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պահանջներ
➡ Գիտական աստիճան, գիտական կոչում
➡ Նվազագույնը 3 տարվա վարչական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում
➡ Անգլերենի գերազանց իմացություն

Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ
☑ Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն, ուսումնական և մեթոդական աշխատանքի նորարար տեխնոլոգիաների տիրապետում
☑ Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչների տիրապետում
☑ Առաջնորդության և կառավարման հմտություններ
☑ Թիմի ձևավորման, արդյունավետ հաղորդակցության, համագործակված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություններ
☑ Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
☑ Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
☑ Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականության մշակման և կառավարման կարողություններ

Աշխատանքի համառոտ նկարագիր
➡Ամբիոնի ռազմավարական կառավարում՝ ԵՄՀ միջազգայնացման ռազմավարությանը համահունչ
➡Ուսումնական գործընթացի կազմակերպում և կառավարում
➡Կրթական ծրագրերի մշակման և մշտադիտարկման առկա համակարգի կիրարկում
➡Գիտական և հետազոտական առաջնահերթությունների հստակեցում, նախագծերի համակարգում
➡Կարիքի գնահատում և գիտամանկավարժական կադրերի որակավորման բարձրացման, վերապատրաստման նպատակային նախաձեռնությունների իրականացում
➡Բուհի Հետազոտական կենտրոնի և դասախոսական կազմի հետ սերտ համագործակցությամբ կրթական, գիտական և գիտամեթոդական բնույթի դրամաշնորհային ծրագրերի մշակում և իրականացում,
➡ Գործատուների հետ սերտ համագործակցության ապահովում

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2019թ-ի ապրիլի 30-ը ուղարկել կենսագրական տվյալներ (CV) hr@eiu.am Էլ-փոստին՝ վերնագրելով «Կառավարման ամբիոնի վարիչ»։ Հեռ. (010 ) 29-90-77 (ներքին 106), Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պահանջներին բավարարող թեկնածուները: