Փետրվարի 13 2019

Տոն՝ կրակի խորհրդով

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ այն նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Համալսարանին՝ ուսանողներին, դասախոսներին, աշխատակիցներին անակնկալ մատուցեցին իրավագիտության  ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողները։ Իրենց իսկ ջանքերով պատրաստած և տոնի խորհրդին բնորոշ քաղցրավենիքով, ազգային երգ-երաժշտությամբ վերջիններս կրակի շուրջ հավաքեցին բոլորին։

Տոնական բարձր տրամադրությունը և ուսանողական  ոգևորվածությունը վարակեց նաև համալսարանի ռեկտոր Ս․Օհանյանին։ Նա իր հիացմունքը հայտնեց ուսանողների նախաձեռնության, ազգայինը կարևորելու և տարածելու համար։

Տոնին անմիջական մասնակցություն ունեցան նաև համալսարանի օտարերկրյա ուսանողները։