Հոկտեմբերի 30 2018

Վարպետության դաս՝   «Ընտրական համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան կազմակերպեց վարպետության դաս՝   «Ընտրական համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով, որը վարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Հանդիպման սկզբում Ռ.Ռևազյանը լսարանին ներկայացրեց ընտրական իրավունքի զարգացումը նորանկախ Հայաստանում, այնուհետև մանրամասնեց գործող ընտրական օրենսգիրքի որոշ հոդվածներ, խոսեց ներկայումս ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող օրինագծի փոփոխությունների մասին: Վերջինս ներկաների մոտ առաջացրեց տարաբնույթ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Բանախոսը համեմատականներ անցկացրեց նախկին ընտրությունների ընթացակարգերի միջև, այնուհետև անդրադարձավ ընտրական համակարգի ներկայիս հիմնախնդիրներին: Հանդիսանալով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ՝ Ռ.Ռևազյանը բարձր գնահատեց այս տարվա ավագանու ընտրությունները, փաստեց, որ դիտորդների մեծամասնության կողմից ներկայացրած տվյալներով՝ ընտրությունները անցել են առանց էական խախտումների, և հույս հայտնեց, որ այն լավագույն նախադեպը կհանդիսանա Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների:

Հանդիպումը բավականին արդունավետ և հագեցած ընթացք ունեցավ, ինչի մասին փաստեցին  ներկաները:

Հավելենք, որ վարպետության դասին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, թեմայով հետաքրքրված անձիք: