Հունիսի 07 2018

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝  «Անձին բերման ենթարկելու քրեադատավարական կարգը և իրավաչափությունը» թեմայով

 

2018թ-ի մայիսի 31-ին իրավագիտության ամբիոնը կազմակերպեց վարպետության դաս «Անձին բերման ենթարկելու քրեադատավարական կարգը և իրավաչափությունը» թեմայով, որը վարեց  հրավիրված մասնագետ, Երևանի քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ` Խաչատուր Գալստյանը:

Խ. Գալստյանը մանրամասն ներկայացրեց անձին բերման ենթարկելու քրեադատավարական կարգը, համապատասխան որոշումների կայացման գործընթացը, անձի դատավարական կարգավիճակը, օրենքով նախատեսված անազատության մեջ պահելու ժամաքանակը, այնուհետև անդրադարձավ կիրառման  իրավաչափությանը:

Գործնական օրինակների հիման վրա ուսանողները առավել ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները:

Թեմայի շրջանակներում ուսանղների կողմից բարձրաձայնվեցին տարաբնույթ հարցեր, որոնց բանախոսը տվեց սպառիչ պատասխաններ:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, հետաքրքրված այլ անձիք: