Հոկտեմբերի 29 2018

Ուսումնառության ևս մեկ հմարավորություն Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում

 

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ երկկողմանի համաձայնագրի հիման վրա իրականացվող փոխանակման ծրագրի շրջանակներում հայտարարվում է բարձր առաջադիմություն ունեցող (առանց կրթափոշակի) երկու ուսանողների առաջադրում, ովքեր 2018-2019թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն տվյալ համալսարանում:

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իրացության B2 մակարդակ:

Ուսանողներին առաջադրում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը, Առաջադրված ուսանողները էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը:

Առաջադրված մասնակիցը դիմում է մինչև նոյեմբերի 30-ը։

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 10-ը հետևյալ հասցեով՝ https://goo.gl/forms/8eGEkiExC1IlhfJt1

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: