Հունվարի 18 2019

Ուսանող-մենթորների մրցույթ ԵՄՀ-ում Էրազմուս + ծրագրի շրջանակներում   

Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը 2018-2019 ուստարվա գարնանային կիսամյակի համար հայտարարում է ուսանող-մենթորների (mentor) մրցույթ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ում ուսումնառությունն իրականացնող օտարերկրյա ուսանողների հետ կամավորական աշխատանքներ կատարելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՄՀ այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին և ունեն միջմշակութային հաղորդակցման  հմտություններ:

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան  վկայականներ։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է  գրանցվել հետևյալ հղմամբ՝

https://goo.gl/forms/5jAnRoSTFdDgw2wh2

Դիմումների վերջնաժամկետը  2019թ. հունվարի 25-ն է :