Նոյեմբերի 16 2018

Ուսանողական խորհրդի հերթական նախաձեռնությունը

 

Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ` ս.թ. նոյեմբերի 10-ին, ԵՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Երևանի երիտասարդական ժամանցային ակումբներից մեկում: Հանդիպման ժամանակ ուսանողները դիտեցին Դենզել Վաշինգտոնի աշխարհահռչակ «Մեծ բանավիճողները» ֆիլմը անգլերենով` այդպիսով նպաստելով անգլերենի հմտությունների զարգացմանը, որից հետո հանդիպումը շարունակվեց ջերմ և ընկերական մթնոլորտում` ժամանցային խաղերով լի կլոր սեղանի շուրջ:

ԵՄՀ ուսանողների եռանդով և մեծ ոգևորությամբ լի օրը նպաստեց հետագա համատեղ կառուցողական նախագծերի մշակմանը` ի նպաստ հարազատ բուհի շարունակական զարգացման: