Դեկտեմբերի 26 2018

Ուսանողական խորհուրդը դիմավորում է Ամանորը

Ս.թ. դեկտեմբերի 25-ին Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերվեց Ամանորին նվիրված ուրախ երեկույթ:

Ուսանողական խանդավառությամբ լի հավաքույթը ուղեկցվեց ուսանողների կողմից կազմակերպված ժամանցային և մրցակցային տարատեսակ խաղերով, ազգային պարերով ու երաժտությամբ, համեղ հյուրասիրությամբ:

Միջոցառման հատուկ հյուրն էր համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ս.Օհանյանը: Նա շնորհավորեց ուսանողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթեց, որ 2019 թվականը լինի երազանքների և ծրագրերի իրականացման տարի, նպաստի մասնագիտական բարձունքների հաղթահարմանը:

Հագեցած օրվա արդյունավետությունը փաստեց ուսանողների բարձր տրամադրությունը: