Նոյեմբերի 16 2018

Որո՞նք են փոփոխությունների կառավարման մոդելների առանձնահատկությունները. պարզաբանում ենք Գոհար Մելիքբեկյանի հետ

«Եթե փոփոխություններն անխուսափելի են, ապա ժամանակն է այն ղեկավարել»,- այս  նախաբանով ս.թ. նոյեմբերի 15-ին  ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտ. գիտ. թեկնածու  Գոհար Մելիքբեկյանը սկսեց  «Փոփոխությունների կառավարման մոդելների առանձնահատկությունները» թեմայով գիտագործնական սեմինարը:

Հանդիպման սկզբում Գ.Մելիքբեկյանը սահմանեց «Փոփոխությունների կառավարում» հասկացությունը, այնուհետև անդրադարձավ թեմայի շրջանակներում իր կողմից կատարած հետազոտությանը: Զեկուցողը լսարանին ներկայացրեց փոփոխությունների ընկալման արագությունը անհատի և կազմակերպության տեսանկյունից, այնուհետև հանգամանալից խոսեց փոփոխությունների վրա ազդող գործոնների մասին: Գ.Մելիքբեկյանը հանդիպման ներկաների ուշադրությունը հրավիրեց փոփոխությունների կառավարման կառուցվածքի վրա` մանրամասն ընդգծելով վերջինիս տարրերը: Հարցումների արդյունքում կատարած վերլուծության հիման վրա բանախոսը առանձնացրեց  փոփոխությունների կառավարման մի քանի խնդիրներ: Փոփոխությունների կառավարման մոդելների առանձնահատկություններին անդրադառնալիս հանդիպման մասնակիցները կատարեցին մի շարք հարցադրումներ, ինչն էլ իր հերթին ծավալեց ակտիվ քննարկում:

Հանդիպման նյութը ամփոփվեց խաղ-վարժության շրջանակներում, ինչը առավել ամրապնդեց ներկայացված թեման:

Հիշեցնենք, որ գիտագործնական սեմինարը կազմակերպվել էր ԵՄՀ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ: