Հոկտեմբերի 23 2017

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԷՐԱԶՄՈՒՍ+  ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Շարունակելով  Էրազմուս+  փոխանակման ծրագրերի  ուսանողների կլոր սեղան-քննարկումները, նշենք, որ 2017թ. հոկտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և  հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ  իրականացվեց կլոր-սեղան քննարկում 2016-2017 ուստարում Էրազմուս+  միջազգային  փոխանակման ծրագրին մասնակցած իրավագիտության ամբիոնի ուսանողուհի Էլեն Ասատրյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում Է.Ասատրյանը ներկայացրեց Իսպանիայի Վալենսիա համալսարանի իավագիտության ֆակուլտետի` գործառույթները, առանձնահատկությունները, դասավանդման մեթոդներն ու գնահատման համակարգը:

Խոսեց նվաճումների և խոչընդոտների մասին, անդրադառնալով ներկաների հարցերին:

Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: