Հունիսի 09 2018

Մեծարանքի օր Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում

Հունիսի 8-ը Սիլվա Կապուտիկյանի որդու՝ ՀՀ ժող. նկարիչ Արա Շիրազի ծննդյան օրն է: Այս տարի  նա կդառնար 77 տարեկան: Հենց այդ օրը Կապուտիկյան 1 հասցեում՝ նույն այն շենքում, որտեղ մայր ու որդի ապրել են սկսած 1978 թվականից, բացվեց միացյալ հուշաքարը: Հուշաքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է: Բայց այն միակ առիթը չէր, որը համախմբել էր Երևան քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցականներին:  Այդ օրը կայացավ նաև մի խումբ դպրոցականների նկարների մրցանակաբաշխությունը:

Հայ մեծանուն բանաստեղծին և հայտնի քանդակագործին նվիրված միջոցառմանը ներկա էին Եվրասիա միջազգային համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները, ովքեր հուշաքարի բացման արարողությունից հետո շրջայց կատարեցին թանգարանի ներսում: Դիտելով դպրոցականների նկարները և տպավորվելով փոքրիկ տաղանդների կերտած նկարներով, ԵՄՀ-ն ևս մրցանակ շնորհեց արժանավորին: Ըստ մրցութային կանոնների, նախապատվությունը տրվեց տասներկուամյա Անահիտի նկարին: ԵՄՀ Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը բուհի անունից  նվիրեց նրան փոքրիկ երկրագունդ, հուշատետր՝ մաղթելով, որ իր մտքի թռիչքը, սկիզբ առնելով Հայաստանում՝ հայրենի հողում, սավառնի ամբողջ աշխարհում, իսկ այդ տպավորությունները գրառի հուշերի գրքում: Իր հերթին թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրչյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Եվրասի միջազգային համալսարանի ողջ թիմին ակտիվության համար, ինչի վառ ապացույցը, նրա խոսքով,  թանգարանի կողքին մշտապես լինելն է: ԵՄՀ-ի ղեկավարությունը մշտապես խրախուսել է մշակութային ներգրավվածությունը՝ այն համարելով ուսանողի և աշակերտի ուսումնառության անբաժանելի առօրյա: