Հոկտեմբերի 20 2017

Մեթոդական  վերապարաստում «Ուսումնառության կառավարման MOODLE համակարգի կիրառման հմտությունները» թեմայով

2017թ. հոկտեմբերի 19-ին  Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնու­թյամբ  համալսարանի  պրոֆեսորադասախոսական  կազմի  համար  անցկացվեց  հերթական մեթոդական  վերապարաստումը` «Ուսումնառության կառավարման MOODLE համակարգի կիրառման հմտությունները»  թեմայով, որը վարում էր  համալսարանի գրադարանավարուհի Լիլիթ Հարությունյանը: Հանդիպումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից: Հանդիպման սկզբում՝ տեսական մասում, բանախոսը ներկայացրեց MOODLE համակարգի ստեղծման պատմությունը, նպատակը, հիմնական առանձնահատկությունները, աշխարհի մի շարք երկրների՝ այդ թվում  Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից կիրառելիությունը: Այնուհետև Լ. Հարությունյանը անդրադարձավ հանդիպման գործնական մասին՝ ԵՄՀ MOODLE համակարգի օրինակով ցուցադրելով բոլոր գործիքները, համակարգի առավելությունները և ԵՄՀ-ում նպատակային կիրառման արդյունավետությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև եվրոպական առաջադեմ բուհերում վերապատրաստված ԵՄՀ ուսանողները, ովքեր անցկացրեցին համեմատականներ ԵՄՀ և եվրոպական բուհերի MOODLE համակարգերի միջև:

Հանդիպումն անցավ բավականին ակտիվ՝ հարցերով լեցուն ձևաչափում, և դրանց շուրջ ծավալած քննարկումները փաստեցին հանդիպման արդյունավետությունը: