Հոկտեմբերի 30 2017

ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ  «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԱՀԵՆ ԿՐԹԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐ» ԹԵՄԱՅՈՎ

Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնու­թյամբ 2017թ. հոկտեմբերի 25-ին անցկացվեց համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի համար մեթոդական վերապատրաստման հեր­թա­կան դասընթացը: Այն նվիրված էր Մասնագիտության կրթական ծրագրերի առանձնահատկությունների վերլուծությանը:  Վերապատրաստումն իրականացնում էր ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը:  Բանախոսը կարևորեց ուսանողակենտրոն, վերջնարդյունքների վրա  հիմնված բարձրագույն կրթության թափանցիկ ծրագրեր իրականացնելու կարևորությունը: Նշեց, որ ուսանողակենտրոն ծրագրերը պահանջում են նոր մոտեցումներ և, որ կրթական ծրագրերը պետք է կառուցվեն հաշվի առնելով ցանկալի վերջնարդյունքները: Ուսանողակենտրոն ծրագրերում  առկա վերջնարդյունքները պետք է համապա­տասխանեն ոչ միայն ուսուցման նպատակներին, այլ նաև պետք է բավարարեն ուսանողների, հասարակության սպասելիքներին, զբաղվածության ապահովմանը, անհատի և քաղաքացու զարգացմանը: Վերապատրաստման ընթացքում ներկա­յացվեցին  և քննարկվեցին վերջնարդյունքներին ներկայացվող պահանջները:

Պրոֆեսորադասախոսական կազմի կողմից բարձրացվեցին թեմային վերաբերող բազմաթիվ ու  տարատեսակ հարցեր:  Ծավալվեց ակտիվ քննարկում,  բարձրացված  բոլոր հարցերին տրվեցին հանգամանալից   պատասխաններ: