ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Սառա Սալումյան
ԵՄՀ « Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
Սառա Սալումյան

ԵՄՀ « Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

Էրազմուս՝ շատերին անհասանելի ու անհավանական թվացող մի ծրագիր։ Երևի ուսանողական կյանքի ամենախենթ ու խելառ տարիներն անցնում են հենց այս ծրագրի շրջանակներում։ Ինչևէ, այս ծրագիրը ինձ կրթել է անձնական աճի տեսանկյունից, կոփել է հոգեպես և ուղի հարթել առավել հմուտ մասնագետ կայանալու ճանապարհին։ Պատմելու բան շատ կա (պետք է փորձեք մեկ անգամ՝ համոզվելու համար)։ Ծրագրի սկիզբը թվում է շատ ծանր. մի շարք փաստաթղթեր, մրցույթ, անհասանելի թվացող երազանք ու նպատակ (ինչն այդքան էլ այդպես չէ), հետագա ընթացքը դառնում է առավել աշխույժ և հագեցած, իսկ վերջը… դրա մասին կլռեմ։ Գրեթե կես տարի օտար միջավայր, օտար ուտեստներ, օտար դեմքեր, օտար հայացքներ… ընթացքում զգում ես, որ դու էլ ես դարձել այդ օտարության մի փոքր մասնիկը, իսկ վերադառնալիս արդեն քեզնից մի փոքր մասնիկ թողնում ես հենց այդ նույն օտարության մեջ։

Կոչս մեկն է՝ նախաձեռնե՛ք, եղե՛ք համարձակ, սովորե՛ք, աճե՛ք և զարգացե՛ք»:

Շուշանիկ Գալոյան
ԵՄՀ « Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի
Շուշանիկ Գալոյան

ԵՄՀ « Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի

«Կառավարում» մասնագիտության բակալավրի կոչում ստանալու ուղիս եղել է բավականին հետաքրքիր և բովանդակալից: Լինելով ակտիվ ուսանող և բազմաթիվ ծրագրի մասնակից՝ եկավ մի պահ, որ հասկացա՝ հետագա մասնագիտական կատարելագործմանս համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել կրթական համակարգը արտերկրում: Բալակավրի չորրորդ կուրսում ինձ հնարավրություն ընձեռնվեց Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ ուսանել Չեխիայի հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկում՝ Մասարիկ համալսարանում:

Այսպիսով, քսաներկու գիտակից տարիների ընթացքում երբևէ միայնակ Հայասատանի սահամններից դուրս չլինելուվ հանդերձ, բացարձակապես միայնակ հայտվեցի Եվրոպայի սրտում. միանշանակ այդքան էլ հեշտ չէր հարմարվել նոր կյանքին: Հասարակությունը՝ իր արժեքային համակարգով, համալսարանը՝ իր կրթական համակարգով կատարելապես նոր և անծանոթ էին ինձ համար: Համալսարանը, նախնական շրջանում այդ դժվարությունները հաղթահարել փորձելու նպատակով, կազմակերպում էր բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, կիսամյակային տարին մեզ համար սկսվեց այսպես կոչված «Կողմնորոշման շաբաթ՚-ով: Այդ յոթ օրերի ընթացքում ծրագրի պատասխանատուները տեղի ուսանողների հետ միասին մեզ՝ այլ երկրներից եկած ուսանողներիս, ծանոթացնում էին շարքային քաղաքացու և ուսանողի կյանքին:

Իրականում դժվարանում եմ բառերով նկարագրել այն կյանքը, որն ունեցել եմ այդ կես տարվա ընթացքում. այն լի էր և՜ դրական պահերով, և՜ դժվարություններով: Ներկա պահին, հետ նայելով հասկանում եմ, որ այդ ժամանակահատվածը թերևս ամենակարևորն էր իմ կյանքում: Ի շնորհիվ Էրազմուսի՝ ես ձեռք բերեցի ինչպես մասնագիտական մեծ փորձ, գիտելիք և հմտություններ, այնպես էլ անմոռանալի հուշեր և անփոխարինելի ընկերներ աշխարհի տարբեր հատավածներից:

Բացի այդ, երկրի սահմաններից դուրս

Ամիրա Սալումյան
մագիստրատուրայի 1-ին կուրս
Ամիրա Սալումյան

մագիստրատուրայի 1-ին կուրս

Էրազմուս+ միջազգային ծրագիրը կյանքիս կարևոր ժամանակաշրջաններից մեկն է։ Ծրագիր, որին մասնակցելու որոշում կայացնելն իմ կողմից արված ամենավճռական և ճիշտ քայլերից մեկն էր։ Ես այն երջանիկներից մեկն եմ, ում ընձեռվեց այս բացառիկ հնարավորությունը։ Ծրագիրը կրթական է. լինելով էրազմուս+ միջազգային փոխանկման ծրագրի ուսանող՝ կրթվում ես անձնապես, զարգանում և ձևավորում նոր աշխարհայացք։ Էրազմուս ուսանող լինելով՝ որոշ շրջան հեռու ես լինում մեր հասարակությունից՝ դառնալով մի մասնիկը նոր հասարակության, որը վերջում թվում է, թե քոնն է։ Հիանալի հնարավորություն՝ աշխարհը նորովի բացահայտելու, ծանոթանալու տեղի կրթական համակարգին, տվյալ երկրի մշակույթին։ Վերջում արդեն մեծ դժվարությամբ և կարոտը սրտում հեռանում ես հարազատ դարձած միջավայրից:

Այդուհանդերձ, յուրաքանչյուր ուսանող յուրովի է կերտում իր ճանապարհը, իսկ ես մշտապես պատրաստ եմ կանգնել այն ուսանողի կողքին, ով իր առջև կսահմանի նպատակ այդ լուսավոր ճանապարհը կերտելու շեմին:

Տաթև Ղազարյան
ԵՄՀ « Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
Տաթև Ղազարյան

ԵՄՀ « Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

Էրազմուսը ուսանողների փոխանակման ամենահայտնի եվրոպական ծրագիրն է, որը մասնակից յուրաքանչյուր ուսանողի ընձեռում է լայն հնարավորություններ: Բակալավրիատում ուսանելու ժամանակ ծրագրին մասնակցելու բացառիկ հնարավորություն ընձեռվեց նաև ինձ: Մեկ կիսամյակ սովորեցի Վարշավայի տնտեսագիտության համալսարանում (Լեհաստան): Մինչ շարժունությունը առարկաներն ընտրելիս էական դժվարության չբախվեցի, քանի որ, ի ուրախություն ինձ, Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական ծրագրում սահմանված առարկայական ցանկը էապես համապատասխանում էր հյուրընկալող բուհի ուսումնական ծրագրին: Վարշավայում ուսանելու ժամանակահատվածում ձեռք բերեցի կառավարման ոլորտի նոր գիտելիք և ընկերներ Եվրոպայի տարբեր երկրներից: Առիթ ունեցա նաև շփվելու տեղաբնակ լեհերի հետ՝ ինչը պատճառ հանդիսացավ  ուսումնասիրելու նոր լեզու՝ լեհերեն: Համալսարանը բացառիկ էր նաև միջազգային ուսանողներին առաջարկած ուսուցողական և ժամանցային իր ծրագրերով: Հիշում եմ «Կողմնորոշման շաբաթվա»  մեր միջոցառումը, որը հնարավորություն տվեց աշխարհի տարբեր երկրների շուրջ 300 ուսանողի կարճ ժամանակում միմյանց հետ մտերմանալու:

Այսօր,  երբ հետադարձ հայացք եմ գցում իմ էրազմուսյան օրերին, կասեմ միայն, որ  կարոտով եմ հիշում ամեն ինչ և ամենքին՝ բուհի աշխատակազմին, իմ ընկերներին, նրանց հետ Եվրոպայի շուրջ կատարած ճամփորդությունները: Կնշեմ նաև, որ այն ինձ համար մինչ օրս գրանցած ամենամեծ երազանքն ու հաղթանակն էր, այն մի բարձունք էր, որը ես հաղթահարեցի. ձեռք բերելով անկախություն՝ ես դարձա ավելի պատասխանատու, գտնվելով օտար հողում՝ կարողացա շփվել օտարազգիների հետ, բախվելով դժվարության՝ սկսեցի  ինքս լուծել իմ խնդիրները, ձեռք բերելով ընկերներ՝ ուսումնասիրեցի տարբեր ազգերի մշակույթ, ուսումնասիրելով տարբեր առարկաներ՝ առավել

Նոնա Ադունց
ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի
Նոնա Ադունց

ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի

Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Ադունցը, ով 2017-2018 ուստարվա մեկ կիսամյակը սովորել է Իսպանիայի Վալենսիա համալսարանում, հոլովակում կիսում է իր տպավորությունները Էրազմուս+ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի և հյուրընկալող բուհի մասին ։

Նունե Թորոսյան
ԵՄՀ « Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի
Նունե Թորոսյան

ԵՄՀ « Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի

Եվրասիա միջազգային համալսարանի ընտրությունս պատահական չէր. ես մշտապես գիտակցել եմ, որ ինձ անհրաժեշտ է որակյալ կրթություն, իսկ այս բուհի ուսանող և դասախոս փոխհարաբերությանը կարելի է միայն նախանձել։

Էրազմուս+ ծրագիրը բուհիս ամենամոտիվացնող ծրագրերից մեկն է: Ծրագրի հետ ծանոթացրել են դասախոսական և վարչական անձնակազմը:Երբևէ պատկերացում չեմ ունեցել, որ կկարողանամ միայնակ՝ առանց հարազատների գնալ այլ երկիր ուսումս շարունակելու համար։ Դիմել վախեցել եմ մինչև վերջին վայրկյանը՝ թերահավատություն ունենալով սեփական ուժերիս նկատմամբ։ ԵՄՀ աշխատակազմը եղավ այն շարժիչ ուժն ինձ համար, որն ինձ մղեց առաջընթացի: Էրազմուսը ինքնազարգացման և ինքնակատարելագործման հասնելու լավագույն բանալին հանդիսացավ: Շփվել բարձր  որակավորում ունեցող այդօրինակ մասնագետների հետ մեծ պատիվ էր ինձ համար։

Երբ համեմատում եմ շարժունությունից առաջ և հետո, ապա զգում եմ էական տարբերություն ոչ միայն ստացած գիտելիքների, այլ նաև սեփական աճի տեսանկյունից:

Խորհուրդ եմ տալիս բոլոր ուսանողներին՝ դիմել ռիսկի և փոխել սեփական  կյանքը՝ մասնակցելով բացառիկ այս ծրագրին։

Ադրիաննա Մարտիրոսյան
ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության, 4-րդ կուրսի ուսանողուհի
Ադրիաննա Մարտիրոսյան

ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության, 4-րդ կուրսի ուսանողուհի

Ես Ադրիաննան եմ՝ Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, ով բացառիկ հնարավորություն ունեցավ 2017-2018 ուսումնական տարին ուսանել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում: Իհարկե, կային զգալի տարբերություններ ոչ միայն մշակութային առումով, այլ նաև՝ դասավանդման մեթոդներում, սակայն դասախոսները և ուսանողները պատրաստակամ էին օգնել յուրաքանչյուր հարցում: Էրազմուսը շատ լավ հնարավորություն էր ինձ համար ծանոթանալ օտարերկրյա դասավանդման մեթոդներին, ինչպես նաև բարելավել իմ անգլերենի իմացությունը և իհարկե, սովորել ևս մեկ գեղեցիկ օտար լեզու: Ծրագիրն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին, շփվել տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ, և որ ամենակարևորն է, ձեռք բերել նոր ընկերներ տարբեր երկրներից:

Շնորհակալություն եմ հայտնում ինձ այս հրաշալի հնարավորությունն ընձեռելու համար: Սիրով կփորձեմ օգնել ծրագրին դիմել ցանկացող ուսանողներին:

Նազելի Երվանդյան
ԵՄՀ «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության , 4-րդ կուրսի ուսանողուհի
Նազելի Երվանդյան

ԵՄՀ «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության , 4-րդ կուրսի ուսանողուհի

«Լինելով Եվրասիա միջազգային համալսարանի «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության ուսանողուհի՝ Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2017-2018 ուսումնական տարին անցկացրել եմ Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում: Ինչ խոսք, կրթական ոլորտում տարբերություններ կային, սակայն նախորդ երեք տարիներին ստացած մասնագիտական փորձս շատ օգնեց: ԵՄՀ-ում ստացած գիտելիքների արդյունքում կարողացա ակտիվությամբ մասնակցել դասերին և համընթաց քայլել օտարերկրացի մյուս ուսանողների հետ: Մեծ էր նաև մասնագիտական լեզուների ՝ անգլերենի և իսպաներենի պրակտիկ ուսուցումը և շփումը օտարազգի ուսանողների հետ: Մեկ ակադեմիական տարին ինձ համար ստացած գիտելիքները ամրապնդելու և նոր գիտելիքներ ստանալու մեծ հնարավորություն էր, որն ընձեռեց Եվրասիա միջազգային համալսարանը, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Շնորհակալություն այս մեծ հնարավորությունն ընձեռելու համար, մեծ սիրով կկիսվեմ իմ փորձով համալսարանի մյուս ուսանողների հետ:

Աստղիկ Ասատրյան
ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի
Աստղիկ Ասատրյան

ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի

Ես Աստղիկն եմ՝ Եվրասիա Միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի,  ով 2017-2018 ուսումնական տարում Էրազմուս+ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում հնարավորություն է ստացել տաս ամիս  սովորել Իսպանիայի Սանտիագե դե Կոմպոստելա համալսարանում: Ծրագիրը յուրօրինակ էր նրանով, որ ձեռք եմ բերել միջազգային փորձին առանձնահատուկ գիտելիք իրավագիտության ոլորտում, իսկ առավել ուրախ եմ, որ այդ գիտելիքը ստացել եմ ոլորտի լավագույն մասնագետներից, ովքեր աչքի էին ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով: Այս ամենից զատ ծանոթացել եմ Իսպանիայի մշակույթին, ինչպես նաև շփվելով միջազգային և տեղացի ուսանողների հետ` ձեռք եմ բերել շատ ընկերներ և ծանոթներ: Ծրագիրը ինձ հնարավորություն տվեց նաև ձեռք բերել մասնագիտական հմտություններ,  բազմակողմանիորեն զարգանալ,  սովորել հաղթահարել խոչնդոտները և հասնել ավելիին:

Իսկ այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրասիա միջազգային համալսարանին:

Արմինե Մանասյան
ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի
Արմինե Մանասյան

ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի

Ես այն բացառիկ հաջողակներից եմ, ում մագիստրատուրայի առաջին կուրսում` 2016-2017 ուստարում, ընձեռվեց երջանիկ հնարավորություն մեկ կիսամյակ ուսանելու Եվրոպայի լավագույն բուհերից մեկում` Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում: «Էրազմուս+» ծրագիրը էապես փոխեց կյանքս. ծանոթացա էլեկտրոնային բիզնեսի ոլորտի նորարարություններին, պատիվ ունեցա հետազոտություն իրականացնելու բուհի խոշորագույն և ժամանակակից գրադարանում, խորությամբ ուսումնասիրեցի Moodle էլեկտրոնային համակարգը, աշխատեցի մի շարք ակադեմիական ծրագրերով: Գիտելիքը, սակայն, միակ մնայուն արժեքը չդարձավ ինձ համար. դրանից  զատ  գտա  իմ երկրորդ ընտանիքը` ընկերներ Եվրոպայի և տարածաշրջանի երկրներից, որոնց հետ միասին ճամփորդեցինք և բացահայտեցինք Եվրոպայի լավագույն քաղաքները, ունեցանք արկածներով լի անմոռաց օրեր:

Էրազմուսից հետո գրանցվեց իմ հերթական հաղթանակը: Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» պարբերականում տպագրվեց իմ առաջին և անգլալեզու հոդվածը, որի հետազոտությունը իրականացրել եմ ծրագրի շրջանակներում:

Էրազմուսն ինձ համար նոր մոտիվացիայի սկիզբ դարձավ: Այժմ մեծ ոգևորությամբ տեղայնացնում եմ ձեռք բերածս գիտելիքն ու փորձը, իսկ Էրազմուսի ծրագրով արտերկիր սովորելու մեկնող ուսանողներին մշապես աջակցելու եմ` կիսելով լավագույն փորձը:

Սիրանուշ Բաղդասարյան
ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի
Սիրանուշ Բաղդասարյան

ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում՝ 2017-2018 ուսումնական տարում,  Էրազմուս + ուսանողների միջազգային փոխանակման ծրագրով հինգ ամիս ուսանել եմ Հունաստանի Տեսալոնիկի Արիստոտել համալսարանում: Ծրագիրը հնարավորություն տվեց ձեռք բերել նոր գիտելիքներ կառավարման ոլորտում: Առանձնահատուկ էին դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:

Մասնագիտական գիտելիքներից զատ ձեռք եմ բերել նաև տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն, ինքնուրույնություն, ինչպես նաև շատ լավ ընկերներ: Չեմ կարող չշեշտել նաև այն փաստը, որ Erasmus+ ծրագիրը հնարավորություն տվեց ճանապարհորդել և լինել տարբեր եվրոպական երկրներում, ծանոթանալ այդ երկրների մշակույթներին, տեսնել աշխարհի լավագույն թանգարանները և այլ մշակութային կոթողներ: Հնարավորության դեպքում մեկ անգամ ևս կմասնակցեյի Erasmus+ ծրագրին: Անչափ շնորհակալ եմ Եվրասիա Միջազգային համալսարանին նման հնարավորություն ընձեռելու համար, մշտապես պատրաստ եմ աջակցել արտերկիր ուսումնառության մեկնող ԵՄՀ ուսանողներին և կիսվել փորձովս:

Գայանե Ոսկանյան
ԵՄՀ « Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
Գայանե Ոսկանյան

ԵՄՀ « Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

Ողջույն:

Ես Գայանեն եմ: Այժմ սովորում եմ Եվրասիա Միջազգային համալսարանի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսում: Բակալավրի կրթական ծրագրով սովորելու ընթացքում Erasmus+ միջազգային ծրագրի շրջանակներում հնարավորություն եմ ունեցել մեկ կիսամյակ սովորել Իսպանիայում՝ Վալենսիա համալսարանի Մանկավարժության, թարգմանության և հաղորդակցության ֆակուլտետում: Այս ծրագիրը  մեծ հնարավորություն է, որը փոխում է մեր ամբողջ կյանքը: «Erasmus+»-ը պարզապես հինգ ամիս չէ, այլ մի ամբողջ կյանք հինգ ամսում: Ուրախությամբ եմ նշում, որ միայն դրական կողմերը կարող եմ նշել, քանի որ չկա ոչ մի վատ կողմ: Ծրագիրը հնարավորություն տվեց խորացնել լեզվական գիտելիքներս պրեֆեսիոնալ, ոգեշնչող և կրեատիվ մթնոլորտում: Այդ հինգ ամիսների ընթացքում զարգացրի անգլերենի և իսպաներենի տիրապետման հմտություններս, շփվեցի աշխարհի տարբեր ծայրերից եկած օտարերկրյա ուսանողների հետ, փոխանակվեցինք փորձով, ծանոթացա նրանց սովորույթներին ու ավանդույթներին: Իսկ գտնվել  տնից հեռու՝ այնքան էլ հոգ չէ: Մենք դառնում ենք ավելի ինքնուրույն, կարողանում ենք կառավարել մեր ժամանակն ու ֆինանսը: Սովորում ենք կողմնորոշվել և ադապտացվել տարբեր պայմաններին:

Իմ նպատակն է եղել սովորել, զարգանալ, իսկ հետո վերադառնալ և ստացածս գիտելիքներն օգտագործել ի շահ իմ երկրի և իմ հարազատ համալսարանի, հարկ եղած դեպքում՝ նպաստել մեր կրթական համակարգի փոփոխություններին:

Եվ վերջում կցանկանայի բոլորին խորհուրդ տալ՝ լինել ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին և պայքարել այս հնարավորության համար:

Յան Մելիքյան
ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող
Յան Մելիքյան

ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող

Եվրասիա միջազգային համալսարանի 3-րդ կուրսում ուսանելու ժամանակ ինձ ընձեռվեց բացառիկ հնարավորություն ERASMUS+ ծրագրի միջոցով մեկ կիսամյակ սովորելու Թուրքիայի Անկարա քաղաքում գտնվող METU համալսարանում (Թուրքիայի Մերձավոր Արևելքի համալսարանում): Այստեղ ընտրած առարկաների շնորհիվ ձեռք բերեցի գիտելիքներ կառավարման և ՏՏ ոլորտում, ինչպես նաև՝ ՏՏ համակարգիչների ճարտարագիտության առանձնահատուկ հմտություններ: Համալսարանը բացառիկ էր իմ իմացած բոլոր համալսարանների շարքում. այն զբաղեցնում էր մեծ տարածք և շրջապատված էր անտառով: Քաղաքացիների մուտքը համալսարանի տարածք խստիվ արգելվում էր: Միջավայրը ամբողջովին հարմարեցված էր ուսանողի զարգացման պահանջներին. ուսանողը կարող էր ձեռք բերել ոչ միայն ուսումնառության բարձր մակարդակ, այլ նաև ապահովված էր վերջինիս ժամանցը՝ կինոթատրոններ,  ֆիթնես կենտրոն, սպորտային տարածքներ  և այլն, իսկ երեկոյան ժամերին կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, շաբաթ և կիրակի օրերին՝ ուղևորություններ դեպի Թուրքիաի տարբեր քաղաքների տեսարժան վայրեր:

Շատ տպավորված եմ համալսարանով, ունեմ շատ ընկերներ Եվրոպայի տարբեր քաղաքներից, իսկ Էրազմուսից հետո ինձ զգում եմ առավել մոտիվացված և  մրցունակ: Արդեն իսկ սկսել եմ ձեռք բերած փորձս ներդնել ի նպաստ բուհիս՝ Եվրասիա միջազգային համալսարանի շարունակական զարգացմանը:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՍԱՆԵԼ ՄԵԶ ՄՈՏ