ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)

Ընդհանուր նկարագիր

Շնորհվող որակավորումը

Տեղեկատվական Համակարգերի մագիստրոս

ԿԾ նպատակը

«Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ գիտելիքներով օժտված Տեղեկատվական Համակարգերի և Տեխնոլոգիաների մասնագետների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի կարգավորման հետ առընչվող հիմնախնդիրները տրամադրել որակյալ մասնագիտական խորհրդատվություններ և լուծումներ և իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ. Ռազմավարական ծրագրից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

 Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և միջազգային չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել բազմակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար և մասնագիտական, այդ թվում գիտահետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար:
  3. Զարգացնել Տեղեկատվական համակարգերի մասնագետին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես տեխնիկական և վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառա­կան գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Իրականացնել հետազոտություներ` ուղղված կրթության բովանդակության արդիականացմանը և միջազգայնացմանը:
  2. Հետազոտել տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների ոլորտը
  3. Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատ­րաստ­ման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:
  2. Ուսուցման և հետազոտության ոլորտներում ստացված արդյունքներին հաղորդակից դարձնել հասարակական լայն շրջանակների` տարածելով ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքը:

Ընդունելության պահանջներ

Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

Շրջանավարտը կարող է աշխատել տեղական և օտարերկրյա պետական և մասնավոր բոլոր ձեռնարկություններում որպես տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների բնագավառի բարձրակարգ մասնագետ, դասախոս, գիտաշխատող և զբաղեցնել պաշտոններ:

Ո՞վ կարող է դիմել.

Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.

  • խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,
  • ձեռք բերել նոր մասնագիտություն,
  • վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,
  • պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,
  • աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,
  • հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,
  • կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում),
  • աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):

Մասնագիտացումներ

ԿԾ մասնագիտացումներըՈւսումնառության վերջնարդյունքները
Տեղեկատվական

Համակարգեր

Տեղեկատվական համակարգերի մասնագիտացման խորացված ուսուցում:

Խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի, ցանցային կառուցվածքի, ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մեթոդների վերաբերյալ

Տեղեկատվական համակարգերի մշակումՏեղեկատվական համակարգերի մշակում մասնագիտացման խորացված ուսուցում:

Խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` ինֆորմատիկայի,  ծրագրավորման մեթոդների և լեզուների, ալգորիթմների, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման և գիտելիքների պրակտիկ օգտագործման վերաբերյալ

Կառավարման  տեղեկատվական համակարգերԿառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտացման խորացված ուսուցում:

Խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` ինֆորմատիկայի, ծրագրավորման մեթոդների և լեզուների, ալգորիթմների, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման, տվյալների բազաների և գիտելիքների պրակտիկ օգտագործման վերաբերյալ

Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Օտար լեղու
  • Հայոց լեզու
  • Տեխնիկական անգլերեն

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Դիսկրետ մաթեմատիկա
  • Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ընթացիկ խնդիրներ
  • Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Մեծ տվյալներ (Big Data)
  • Ժամանակակից օպերացիոն համակարգեր
  • Տվյալների պաշտպանություն և անվտանգություն
  • Cloud

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կոդավորման տեսություն
  • XML և Տվյալների բազաներ
  • Կոդավորման տեսություն
  • Տվյալների ինտելեկտուալ անալիզ
  • Դիսկրետ օպտիմիզացման ալգորիթմների անալիզ

Դիմելու ընթացակարգ

  1. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է2017թ. մայիսի 2-ից  սեպտեմբերի 12-ը:
  2. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  3. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  4. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում-հայտ /ներբեռնել/
  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
  • երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
  • 6 լուսանկար (3×4 չափի)
  • հրատարակված աշխատությունների ցանկ
  • մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
  • անձնագրի պատճենը
  • Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ