ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (Օտար լեզուների և գրականության)

Ընդհանուր նկարագիր

Եվրասիա Միջազգային համլսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի Մագիստրոսի կրթական ծրագիրը բաղկացած է երկու հիմնական հատվածներից` ուսումնական ծրագրից և գիտահետազոտական աշխատանքից:

Մագիստրատուրայի ուսանողների համար հատկապես կարևորվում է ժամանակակից լեզվաբանության վերլուծական նոր մեթոդներին ծանոթանալն ու դրանց ճշգրիտ կիրառելը մասնագիտական գործունեության ոլորտում:  ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել տեքստի վերլուծության իրազեկությունները, լայնացնել ուսանողների  լեզվաբանական գիտելիքները և զարգացնել վերլուծական և քննադատական մտածողության կարողությունները: Ծրագիրն ունի նաև գործնական նպատակներ` արդյունքում ուսանողները պետք է կարողանան ոչ միայն արդյունավետ օգտագործել դասընթացից ստացած տեսական գիտելիքները իրենց հետագա հետազոտական գործունեության ընթացքում, այլ նաև ճիշտ կողմնորոշվել բուն լեզվական նյութի հետ աշխատելիս, վերծանելով այն խորքային, ներլեզվական կաղապարների և արտաքին, արտալեզվական իրողության փոխկապակցվածության լույսի ներքո:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ