ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

Կառավարման մագիստրոս

ԿԾ նպատակը

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով Կառավարում բակալավրը կատարում է հետևյալ գործառնությունները`

  • ստացված գիտելիքների հիման վրա կառավարչական բնույթի վերլուծություններ,
  • տեղեկացված է կառավարչական բնույթի մասնագիտական գրականությանը,
  • կարող է մասնակցել կազմակերպության պլանավորման, կազմակերպման, ղեկավարման և վերահսկման գործընթացներին,
  • ունակ է ուսումնասիրել կազմակերպությունը՝ բացահայտելով կազմակերպության թույլ օղակները և դրանք ենթարկել սանացիայի,
  • կարող է իրականացնել կազմակերպության աշխատակազմի արդյունավետ կառավարում,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրականացնում է կառավարչական բնույթի գործունեություն։

ԿԾ խնդիրները

  • ապահովել կազմակերպության արդյունավետության բարձրացում,
  • փորձարարական-հետազոտական գործունեության` վիճակագրական տեղեկատվության ընդհանրացում,
  • գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • կառավարչական բնույթի տեղեկատվության հավաքագրման, մշակման և կիրառման գործընթացներ,
  • կազմակերպությունում կոնֆլիկտների, սթրեսների և որոշումների կայացման կառավարում

Ընդունելության պահանջներ

Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել. Կառավարչական բնույթ պարունակող յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություններում 

Ո՞վ կարող է դիմել.

Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.

  • խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,
  • ձեռք բերել նոր մասնագիտություն,
  • վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,
  • պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,
  • աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,
  • հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,
  • կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում),
  • աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):

Մասնագիտացումներ

ԿԾ մասնագիտացումները

Ուսումնառության վերջնարդյունքները

Բանկային գործ և ապահովագրությունՈւսանողն ուսուցման ավարտին կկարողանա.

  • Աշխատել ՀՀ բանկային համակարգում,
  • Ուսանողը կտիրապետի բանկերում գործող պայմանագրերի դրույթներին, կտիրապետի հաճախորդի հետ շփման հմտություններին,
  • կտիրապետի վարկերի տրամադրման և ավանդների ընդունման ողջ գործընթացին և կկարողանա դրանք բանկային համակարգում իրականացնել,
  • Կիմանա ապահովագրական ընկերություններին տրամադրվող պրոդուկտները, կկարողանա դրանց վերաբերյալ ամբողջական կերպով տեղեկատվություն ներկայացնել հաճախորդներին, կտիրապետի դրանց տրամադրման ողջ գործընթացին և կկարողանա հաճախորդի հետ կնքել համապատասխան ապահովագրական պայմանագրեր
Մարքեթինգի կառավարում
  • կունենա գիտելիքներ մարքեթինգի կազմակերպման, մարքեթինգային միջավայրի վերլուծության, սպառողների ուսումնասիրության, շուկայի հատվածավորման, ապրանքի դիրքավորման, ապրանքի և կազմակերպության մրցունակության գնահատման, ապրանքի մշակման, գների սահմանման և ճշգրտման, մարքեթինգային կոմունիկացիաների պլանավորման, իրացման կազմակերպման վերաբերյալ,
  • կտիրապետի գործնական հմտությունների մարքեթինգային գործունեության ռազմավարական և մարտավարական պլանավորման ասպարեզում,
  • կցուցաբերի մարքեթինգային գործունեության ընթացքում ծագող խնդիրների արդյունավետ լուծման կոմպետենտություն:
Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • կտիրապետի հաշվապահական հաշվառման մեթոդներին, դրա հիմնական տարրերին ու վարման կանոններին,
  • կկարողանա կատարել տնտեսական գործառնությունների հետևանքով հաշվապահական հաշվեկշռում տեղի ունեցող փոփոխությունները,
  • կկարողանա կատարել տնտեսական գործառնությունների հետևանքով դրամական հոսքերի մասին հաշվետվությունում տեղի ունեցող փոփոխությունները,
  • կտիրապետի կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների առանձին տարրերի համապատասխան փոփոխությունների կատարման սկզբունքներին, կիմանա հիմնական ՀՀՀՍ-ները
  • կհասկանա, թե որոնք են աուդիտի հիմնական խնդիրներն ու աուդիտի անցկացման առանցքային սկզբունքները
Զբոսաշրջության կառավարում
  • կտիրապետի զբոսաշրջության սոցիալ-տնտեսական կատեգորիաներին,
  • կտիրապետի զբոսաշրության կազմակերպությունների առանձնահատկություններին և գործունեության դաշտին,
  • կիմանա զբոսաշրջային ինդուստրիայի կազմակերպման հիմքերը,
  • կտիրապետի հյուրընկալության կազմակերպման հմտություններին,
  • կիմանա զբոսաշրջության շրջանակում էքսկուրսիաների կազմակերպման հիմնական գործընթացները
Էլեկտրոնային բիզնեսի կառավարումԷլեկտրոնային բիզնեսի կառավում կրթական ծրագրի շրջանավարտը պետք է.

  • կարողանա արդյունավետ կերպով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ,
  • մշակել էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական ծրագիր և կառավարել ներդրման ընթացքը,
  • ներդնել նորարար լուծումներ և տիրապետել հեղինակային իրավունքի հիմունքներին,
  • իրականացնել էլեկտրոնային մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր,
  • իրականացնել մարքեթինգային հետազոտություններ,
  • հասկանալ հիպերտարածությունում ձեռներեցության առանձնահատկությունները, կարողանալ զարգացնել հիպերտարածության վրա հիմնված բիզնեսներ,
  • տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային բիզնեսի հիմնման և ընթացիկ խնդիրների լուծման նպատակով,
  • գիտենալ էլեկտրոնային բիզնեսի իրավական կարգավորման ազգային, եվրոպական և միջազգային գործընթացները,
  • կարողանալ կրել պատասխանատվություն սեփական և թիմային նախաձեռնությունների համար, կազմակերպել աշխատանքը գործընկերների և հաճախորդների հետ արագ և արդյունավետ համագործակցելու նպատակով:

 

Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Համակարգչային տեխնոլոգիաները կառավարման մեջ
  • Համաշխարհային տնտեսություն
  • Կոորպորատիվ կառավարման արդի հիմնահարցեր
  • Զբոսաշրջության գործի հիմունքներ
  • Ներդրումային քաղաքականություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Ծախսերի հաշվապահություն
  • Ծրագրերի կառավարում 2
  • Ֆինանսական կառավարում 2
  • Ձեռնարկատիրության հիմունքներ
  • Կառավարչական հմտություններ բիզնեսի ոլորտում
  • Կառավարչական հմտությունները հանրային կառավարման ոլորտում
  • Մարքեթինգի կառավարում

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Էլեկտրոնային բիզնես և կոմերցիա
  • Գործառնությունների կառավարում և լոգիստիկա
  • Ծառայությունների ոլորտի մենեջմենթ
  • Հյուրանոցային գործի հիմունքներ
  • Ձեռնարկ. տնտեսական անվտանգության հիմունքներ
  • Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն


Դիմելու ընթացակարգ

  1. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2017թ. մայիսի 2-ից  սեպտեմբերի 12-ը:
  2. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  3. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  4. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում-հայտ /ներբեռնել/
  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
  • երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
  • 6 լուսանկար (3×4 չափի)
  • հրատարակված աշխատությունների ցանկ
  • մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
  • անձնագրի պատճենը
  • Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ