ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է`պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում ` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի իրավական կարգավորման հետ առընչվող հիմնախնդիրները, իրավունքի ու քաղաքականության ցարգացման միտումները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ:

ԿԾ խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
  3. Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Ընդունելության պահանջներ

Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես իրավունքի բնագավառի մասնագետ` դասախոս, գիտաշխատող, դատարանների և իրավապահ մարմինների աշխատակից, խորհրդատու, փորձագետ, քաղաքացիական ծառայող, զբաղեցնել այլ պաշտոններ իրավապահ մարմինների համակարգում, պետական կառավարման օղակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում:

Ո՞վ կարող է դիմել.

Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.

  • խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,
  • ձեռք բերել նոր մասնագիտություն,
  • վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Որո՞նք են ԵՄՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,
  • պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,
  • աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,
  • հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,
  • կրթաթոշակներ ստանալու և արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն (մասնավորապես Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում),
  • աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):

Մասնագիտացումներ

 

ԿԾ մասնագիտացումներըՈւսումնառության վերջնարդյունքները
Սահմանադրաիրավական մասնագիտացումԽորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` պառլամենտական իրավունքի, վարչական պատասխանատվության հիմնախնդիրները ՀՀ-ում, վարչական դատավարության և սոցիալ ապահովաgրության իրավունքի վերաբերյալ:
Քաղաքացիաիրավական մասնագիտացումԽորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` գործարարական գործունեության պետական կարգավորման հիմնահարցերի, մրցակցային իրավունքի, դատական քննություն, գործնական հիմնահարցերի, դատական վերանայման հիմնախնդիրների, ապացույցների տեսությունը քաղաքացիական դատավարությունում և կորպորատիվ իրավունքի վերաբերյալ:
Քրեաիրավական մասնագիտացումԽորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում, փաստաթղթերի կրիմինալիստիկական հետազոտման հիմնախնդիրների, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու հիմնախնդիրները ՀՀ-ում, մարդու իրավունքների եվրոպական չափանիշները քրեական դատավարության վերաբերյալ:
Միջազգային իրավական մասնագիտացում

 

Խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` միջազգային պայմանագրերի իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման հիմնախնդիրների, միջազգային իրավասուբյեկտ. հիմնախնդիրների վերաբերյալ:
Գործարարական իրավունքԽորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` մաքսային հարաբերությունների իրավական կարգավորումը ՀՀ-ում, գործարարական գործունեության պետական կարգավորման հիմնահարցերի, կորպորատիվ իրավունքի, մրցակցային իրավունքի հաշվապահական հաշվառման և աուդիտի վերաբերյալ:

Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Իրավունքի փիլիսոփայություն
  • Համեմատական իրավագիտություն
  • Իրավունքի աղբյուրների տեսագործնական հիմնախնդիրները
  • Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավական ընթացակարգերը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Ընտրական իրավունք
  • Սահմանադրական վերահսկողությունը ՀՀ-ում
  • Պառլամենտական իրավունք
  • Համայնքային ծառայությունը ՀՀ-ում
  • Գլոբալիզացիա, միջազգային իրավունք և կայուն զարգացում
  • Դիվանագիտական և հյուպատոսական իրավունք
  • Համեմատական տնտեսական մրցակցային իրավունք
  • Միջազգային բանկային իրավունք
  • Միջազգային քրեական իրավունք
  • Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ
  • Փաստաթղթերի կրիմինալիստիկական հետազոտման հիմնախնդիրներ
  • Փաստաբանական ծառայությունը ՀՀ-ում
  • Քաղաքացիական և վարչական դատավարության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում
  • Նոտարիատը ՀՀ-ում
  • Համեմատական պայմանագրային իրավունք

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Հարկային հարաբերությունների իրավական կարգավորումը
  • Եվրոպական Միության արտաքին հարաբերություններ
  • Ժառանգման իրավունք
  • Միջազգային կազմակերպություններ
  • Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ
  • Սոցիալական ապահովագրության իրավունք
  • Արբիտրաժային վարույթ
  • Անշարժ գույքի պետական գրանցման հիմնահարցերը ՀՀ-ում


Դիմելու ընթացակարգ

  1. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2017թ. մայիսի 2-ից  սեպտեմբերի 12-ը:
  2. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  3. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  4. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում-հայտ /ներբեռնել/
  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
  • երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
  • 6 լուսանկար (3×4 չափի)
  • հրատարակված աշխատությունների ցանկ
  • մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
  • անձնագրի պատճենը
  • Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ