Մայիսի 07 2019
59726291 337445163637838 6589720575101370368 n

«ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակում հանդիպում Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում

60054164 358958464743801 36417869516374016 nԱյսօր՝ ս.թ. մայիսի 7-ին, «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում կազմակերպվեց հերթական սեմինար-պարապմունքը այս անգամ «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում: «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով սեմինարը վարեց Եվրասիա 60065123 609079589573699 3624199129279758336 nմիջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը:

Թեմայի շրջանակներում տեսական նյութին զուգահեռ կազմակերպվեց նաև ինտերակտիվ խաղ: Ներկաների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

59671822 515021242365733 4133842826251206656 nՀիշեցնենք, որ  «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների  դասախոսները:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում քոլեջի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: