Հունիսի 25 2018

Հանդիպում Շվեդիայի Լինեուս համալսարանի ներկայացուցչի հետ

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Կատարինա Ռոննդալի հետ, ով ներկայացնում է Շվեդիայի Լինեուս համալսարանի Տեխնոլոգիական ֆակուլտետը և համակարգում է ֆակուլտետի միջազգային ծրագրերը։ 
Հանդիպման ընթացքում Կատարինա Ռոննդալին ներկայացրեց ինչպես Շվեդիայի բաձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները, այնպես էլ Լինեուս համալսարանի կառուցվածքը, միջազգային առկա ծրագրերը և ռամավարական խնդիրները։ 
Երկու բուհերի միջև նախանշվեցին համագործակցության հեռանկարներ ինչպես ուսանողների և աշխատակազմի փոխանակման ծրագրերի իրականացման ոլորտում, այնպես էլ համատեղ կրթական և կարողությունների զարգացման, հետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով։
Հանդիպման ավարտին Լինեուս համալսարանի ներկայացուցիչը շրջեց բուհում, ծանոթացավ ինչպես առկա ենթակառուցվածքներին, այնպես էլ համալսարանի հիմնական արժեքներին, որոնք ցուցադրված են բուհում։