ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ

Եվրասիա միջազգային համալսարանը վերջին տարիներին մասնակից է Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Տեմպուս և  Էրազմուս Պլյուս ծրագրերի կարողությունների զարգացման ծրագրերին:

ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ

Միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագիր է (HARMONY)

   

ԵՄ եւ գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագիր է (HARMONY)

http://harmonyproject.eu/

Եվրասիա միջազգային համալսարանը հանդիսանում է «Հարմոնիա» ծրագրի հայաստանյան գործընկերն ու իրականացնողը՝ համագործակցելով Իսպանիայի Սևիլիայի համալսարանի հետ:

Ծրագրի համակարգող

-Սևիլիայի համալսարան (Իսպանիա)

Ծրագրի գործընկերները 

Եվրոպական գործընկերներ 

 Բիրմինգհեմի Աստոն համալսարան, (Միացյալ Թագավորություն) ԲԱՀ

-Հռոմի Լա Սապիենցա համալսարան (Իտալիա) ՀԼՍՀ

-Տոմարի Պոլիտեխնիկական ինստիտուտ (Պորտուգալիա) ՏՊԻ

-Սալոնիկի Ալեքսանդրիա տեխնոլոգիական կրթական ինստիտուտ (Հունաստան) ՍԱՏԿԻ

Համագործակցող հաստատություններ Բելառուսից

-Բելառուսի պետական համալսարան

-Բելառուսի սպառողական կորպորացիաների առևտրատնտեսական համալսարան

-Բելառուսի Կրթության և Գիտության Նախարարություն

Համագործակցող հաստատություններ Հայաստանից

-Եվրասիա միջազգային համալսարան-ԵՄՀ

-Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

-ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն

Համագործակցող հաստատություններ Ռուսաստանի Դաշնությունից

Վորոնեժի պետական համալսարան

-Դոնի Ռոստովի հարավային դաշնային համալսարան

Պենզայի պետական համալսարան

-Մոսկվայի միջազգային գիտատեխնոլոգիական և կրթական ծրագրերի վերլուծական կենտրոն

-ՌԴ-ի Կրթության և Գիտության նախարարություն

Ծրագրի նկարագիրը 

HARMONY–ն եռամյա ծրագիր է, որի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում համագործակցել միջազգային առաջատար բուհերի հետ, իրականացնել նորարարական և փոխանակման ծրագրեր: Ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեթոդոլոգիաների մշակում, միջազգային գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի միջազգային գործունեության վերլուծություն, միջազգայնացման ռազմավարության ընդհանուր և հենքային մշակում, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացում:  

 Ծրագրի նպատակը

HARMONY ծրագրի նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության գրավչությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնել բարձրագույն կրթական համակարգի, հետազոտության և նորարարության բնագավառների իրադարձությունների գերազանցության կենտրոններ` համաշխարհային իրադարձությունների համատեքստում` նշված ոլորտներում ազգային ռազմավարության համաձայն:

Ծրագրի մուտքային և ելքային արդյունքները

Եռամյա այս ծրագիրը ԵՄ և գործընկեր երկրների նշված ոլորտների միջազգայնացման ռազմավարական ծրագրերում  իր ներդրումը կունենա միջազգային ցանցի ստեղծմամբ, ակադեմիական եւ հետազոտական նախագծերի, համատեղ ծրագրերի իրականացմամբ եւ կրկնակի (բազմակի) աստիճանի ներդրմամբ: ՀՀ-ում, ՌԴ-ում և Բելառուսում կրթության արդիականցումը, հասանելիությունը և միջազգայնացումը դրական ազդեցություն կունենան միջազգային ակադեմիական հանրության և միջազգային ցանցերի վրա, ինչպես նաև կբարձրացնի բարձրագույն կրթության գրավչությունը:

HARMONY ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2018 թվականի սեպտեմբերին:

ԾՐԱԳՐԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությոնը հասարակությանը /ASPIRE/

  •                 Եվրասիա միջազգային համալսարանը հանդես կգա որպես «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի հայաստանյան կոորդինատոր TEMPUS IV ծրագրի շրջանակներում:

    http://www.aspire-tempus.eu/

    Ծրագրի գործընկերները

    Եվրոպական գործընկերներ 

    -Էջ Հիլլ Համալսարան (Միացյալ Թագավորություն) ԷՀՀ 

    -Պիրամիդ Գրուպ (Գերմանիա) ՊԳ

    -Լիմերիկ տեխնոլոգիայի ինստիտուտ (Իռլանդիա)ԼՏԻ

    -Կոսայիսի Տեխնիկական Համալսարան (Սլովակիա) ԿՏՀ

    Համագործակցող հաստատություններ Վրաստանից

    -Իլյայի պետական համալսարան— Համակարգող –ԻՊՀ

    -Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան-ՇՌՊՀ

    -Ախլցխայի  պետական մանկավարժական համալսարան- ԱՊՄՀ

    -Վրաստանի ասարակայնության հետ Կապերի Ինստիտուտ- ՎՀԿԻ

    -Վրաստանի փոստային ռռաքման ասոցիացիա-ՎՓԱԱ,

    Համագործակցող հաստատություններ Հայաստանից

    -Եվրասիա միջազգային համալսարան-ԵՄՀ

    -Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան-ՀՊՄՀ 

    -Գորիսի պետական համալսարան-ԳՊՀ 

    -Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա-ՀՀՊԿԱ 

    -Հույսի կամուրջ 

    Ծրագրի նկարագիրը 

    ASPIRE ծրագրի նպատակն է աջակցել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների կրթական իրավունքի մատչելիությանը և առօրյա  հասարակական կյանքին նրանց ինտեգրմանը, պայքարել առանձնահատուկ կարիք ունեցող անհատների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ` Բոլոնիայի գործընթացին և ՄԱԿ-Ի Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան, արմատավորել հասարակության մեջ իրազեկվածություն և հանդուրժողականություն:  Առանձնահատուկ կարիք ունեցող անհատներից քչերն են ստանում լիարժեք կրթություն,  քանի որ նրանք օտարվում են հասարակությունից, մի կողմից  ոտնահարման, մյուս կողմից ռեսուրսների տրամադրման և ֆիզիկական ադապտացիայի պակասի արդյունքում: Տնային պայմաններում կատարվող դասավանդումը կարող է չհամապատասխանել աշխատանքային կյանքի պահանջներին, ուստի այս անհատները կրթությունից հետո զրկվում են ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից:

    Ծրագրի նպատակը

    ASPIRE ծրագրի նպատակն է Հայաստանում և Վրաստանում իրականացնել եռաստիճան համապարփակ և կայուն ուսումնական ծրագիր հետևյալ թիրախային խմբերում:

    -ՈՒսուցիչ վերապատրաստող մանկավարժներ և դասախոսներ (Համալսարաններ)

    -Կառավարություն և Պետական ծառայողներ, Քաղաքականություն մշակողներ (Հանրային Կառավարման մանկավարժներ)

    -ՀԿ (Ոչ համալսարանական մանկավարժներ)

    Ծրագրի մուտքային և ելքային արդյունքները

    Ութ մոդուլներից բաղկացած ուսումնական ծրագիրը (հատուկ կարիքավորների համար նախատեսված ներածական (գործնական) մոդուլներ և խորացված մոդուլներ), որը ներառված է համալսարանների, պետական ​​կառավարման ինստիտուտների և հատուկ կարիքների հասարակական կազմակերպությունների ուսումնական ծրագրերում, ապահովում է առավելագույն փոխանցելի ազդեցությունը հասրակության լայն շերտերին:

    Յուրաքանչյուր հաստատությունում կմշակվի և կսահմանվի մուտքի կապի պատասխանատուի դերը, որը կնպաստի այդ ինստիտուտներում հաշմանդամների մուտք գործելու մատչելիությանը:

    Համալսարանների, հանրային կառավարման ինտիտուտների, նախարարությունների և հասարակական կազմակերպությունների մաս կազմող ռազմավարական նախաձեռնող խմբերի կողմից կսահմանվի Հատուկ Կարիքավորների Ազգային Իրազեկման Օր:

    ASPIRE ծրագրի տևողությունը 3 տարի է, որը սկսվում է 2012 թվականի հոկտեմբերին և ավարտվում է 2015 թվականի սեպտեմբերին:

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՍԱՆԵԼ ՄԵԶ ՄՈՏ