Նոյեմբերի 27 2017

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՅԱՐՄՈՒԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Հավատարիմ մնալով միջազգային համագործակցության ընդլայնման իր  ռազմավարական նպակակներին, Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնումը օտարերկրյա բուհերի հետ: Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

  1. գիտահետազոտական, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի փոխանակում
  2. ուսանողների փոխանակում բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մակարդակներում
  3. համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում
  4. սեմինարների, գիտական քննարկումների մասնակցություն
  5. կարճաժամկետ ուսումնական ծրագրերի իրականացում
  6. մասնագիտական զարգացման ծրագրերի կազմակերպում