ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Եվրասիա միջազգային համալսարանում գործում են ուսման վարձի փոխհատուցման տարաբնույթ հնարավորություններ` ըստ ուսանողի սոցիալական կարգավիճակի և առաջադիմության: Համալսարանում գործում են նաև ուսանողական աշխատատեղեր (ամբիոններում, որակի ապահովման կենտրոնում, գործատուների հետ կապի և կարիերայի կենտրոնում և այլն), որոնք ոչ միայն ուսման վարձի փոխհատուցման, այլև գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման լավագույն միջոցներից են: Համալսարանում աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկանալու և համապատասխան աշխատանք գտնելու նպատակով խորհուրդ ենք տալիս այցելել համալսարանում գործող Գործատուների հետ կապի և կարիերայի կենտրոն:

Համալսարանում գործող ուսանողական նպաստները ձևակերպվում և տրամադրվում են 1-ին կուրսի սկզբում և պարտադիր կարգով վերանայվում են յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի սկզբում՝ հիմք ընդունելով ուսման բարձր առաջադիմությունը /ուսանողի նվազագույնը ՄՈԳ-ը սահմանելով 3.5 միավոր/: Ուսանողական բոլոր տեսակի զեղչերից օգտվելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմումների քննարկումը կազմակերպվում է ընդունող հանձնաժողովի կողմից: Դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո քննական կամ ստուգարքային պարտքեր ունեցող ուսանողների դիմումները ենթակա չեն քննարկման:

Հարգելի պատճառով (ակադեմիական արձակուրդի, առողջական վիճակի, զինծառայության մեկնելու կամ ուսանողական փոխանակման ծրագրերով արտասահման ուսումնառության գործուղվելու կապակցությամբ) ուսումնառությունն ընդհատած ուսանողի կարգավիճակի վերականգնման դեպքում պահպանվում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

Սոցիալական աջակցություն

Ուսման վճարի լրիվ փոխհատուցում ուսանողական նպաստի  ձևով,  Համալսարանի կողմից  տրամադրվում է`

  • առաջին կարգի հաշմանդամ ուսանողներին,
  • մրցութային յուրաքանչյուր քննությունից նվազագույն 18 միավոր ունեցող դիմորդներին:

Եվրասիա միջազգային համալսարանը, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով զեղչում է հետևյալ կարգավիճակ ունեցող անձանց սահմանված կարգով վավերացված համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում՝

  • 30% զեղչ` մրցութային յուրաքանչյուր քննությունից նվազագույն 16 միավոր ունեցող դիմորդներին,
  • 50% զեղչ` սոցիալապես անապահով և երկկողմ ծնողազուրկ ընտանիքի դիմորդներին, փաստաթղթերի առկայության դեպքում ձևակերպվում և տրամադրվում են 1-ին կուրսի սկզբում և պարտադիր կարգով վերանայվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում,
  • 25% զեղչ՝ երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ուսանողներին,
  • 15% զեղչ՝ միակողմ ծնողազուրկ ուսանողներին,
  • 10%՝ վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին,
  • 20% մինչև երկու տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
  • 10% ԼՂ պատերազմի մասնակցի երեխաներին, 20% զոհված ազատամարտիկի երեխաներին,
  • 30% զեղչ` բանակից զորացրված, մարտական հերթապահություն իրականացրած դիմորդներին,
  • 30% զեղչ` սահմանամերձ բնակավայրերից դիմորդներին,
  • 10% խրախուսական զեղչ, տվյալ ուստարվա համար, այն ուսանողներին, ովքեր ընդունելության շրջանում աջակցել են համալսարանին, իրենց լավագույն փորձը փոխանցելով դիմորդին:

Եվրասիա

«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է մագիստրատուրայի ուսանողներին՝ խրախուսելով հետազոտական աշխատանքը: «Եվրասիա» կրթաթոշակը տրվում է մագիստրատուրայի այն ուսանողներին, ովքեր ուսումնառության ընթացքում մասնակցել են գիտաժողովների և ունեցել են հրապարակումներ Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականում կամ ՀՀ-ում գրախոսվող մասնագիտական ամսագրերում: Կրթաթոշակը կազմում է մեկ կիսամյակի ուսման վարձի 10-50%-ը: Այն հատկացվում է ուսանողների 3%-ին: Մագիստրատուրայի ուսանողներին, որոնք շահում են այս կրթաթոշակը, առաջարկվում է աշխատել ԵՄՀ-ում շաբաթական 2-20 ժամ: Կրթաթոշակի չափը, պարգևատրվող ուսանողների թիվը և նրանց համար սահմանված աշխատանքի տևողությունը`

 

Կրթաթոշակի կարգըԿրթաթոշակի չափը` ըստ ուսման վարձիՊարգևատրվում է ուսանողների թվիԱշխատանքի տևողությունը

(շաբաթվա կտրվածքով)

բակալավրատուրամագիստրատուրա
I100%-ըամենաշատը 0,5%-ը20 ժամ20 ժամ
II90%-ըհաջորդ 0,5%-ը18 ժամ18 ժամ
III80%-ըհաջորդ 0,5%-ը16 ժամ16 ժամ
IV70%-ըհաջորդ 0,5%-ը14 ժամ14 ժամ
V60%-ըհաջորդ 0,5%-ը12 ժամ12 ժամ
VI50%-ըհաջորդ 0,5%-ը10 ժամ10 ժամ
VII40%-ըհաջորդ 0,5%-ը8 ժամ8 ժամ
VIII30%-ըհաջորդ 0,5%-ը6 ժամ6 ժամ
IX20%-ըհաջորդ 0,5%-ը4  ժամ4  ժամ
X10%-ըհաջորդ 0,5%-ը2 ժամ2 ժամ

«Եվրասիա» կրթաթոշակի մասին որոշումները հայտարարվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում և ուժի մեջ են մնում մինչև դրա ավարտը:

Օհանյան կրթաթոշակ

«Օհանյան» կրթաթոշակը տրվում է բակալավրիատի ուսանողների 5%-ին, որոնք ունեն ամենաբարձր ՄՈԳ-ը /նվազագույն ՄՈԳ-ը սահմանվում է 3.5 միավոր/: Այս կրթաթոշակը կազմում է ուսանողների մեկ կիսամյակի վարձի 10-100%-ը: Ուսանողներին, ովքեր շահում են այս կրթաթոշակը, առաջարկվում է աշխատել ԵՄՀ-ում շաբաթական 1-10 ժամ: ԵՄՀ-ի բոլոր ուսանողներն իրավունք ունեն շահել այս կրթաթոշակը: Նրանք գնահատվում են ըստ ՄՈԳ-ի: Կրթաթոշակի չափը, պարգևատրվող ուսանողների թիվը և նրանց համար սահմանված աշխատանքի տևողությունը`

Կրթաթոշակի կարգըԿրթաթոշակի չափը` ըստ ուսման վարձիՊարգևատրվում է ուսանողների թվիԱշխատանքի տևողությունը

(շաբաթվա կտրվածքով)

բակալավրատուրամագիստրատուրա
I100%-ըամենաշատը 0,5%-ը10 ժամ10 ժամ
II90%-ըհաջորդ 0,5%-ը9 ժամ9 ժամ
III80%-ըհաջորդ 0,5%-ը8 ժամ8 ժամ
IV70%-ըհաջորդ 0,5%-ը7 ժամ7 ժամ
V60%-ըհաջորդ 0,5%-ը6 ժամ6 ժամ
VI50%-ըհաջորդ 0,5%-ը5 ժամ5 ժամ
VII40%-ըհաջորդ 0,5%-ը4 ժամ4 ժամ
VIII30%-ըհաջորդ 0,5%-ը3 ժամ3 ժամ
IX20%-ըհաջորդ 0,5%-ը2  ժամ2 ժամ
X10%-ըհաջորդ 0,5%-ը1 ժամ1 ժամ

«Օհանյան» կրթաթոշակը տրամադրվում է սկսած 2-րդ կիսամյակից (առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա) մինչև ուսումնառության յոթերորդ կիսամյակ: Ավարտական կուրսում /յոթերորդ և ութերորդ կիսամյակներում/ ուսանողներին կրթաթոշակ չի տրամադրվում: Կրթաթոշակի մասին որոշումները հայտարարվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում և ուժի մեջ են մինչև այդ կիսամյակի ավարտը:

Դասավանդման կրթաթոշակ

«Դասավանդման» կրթաթոշակը հատկացվում է ուսանողին, որպես դասախոսի օգնական ներգրավելով դասավանդման ընթացակարգի մեջ: «Դասավանդման» կրթաթոշակ չի տրվում այն ուսանողներին, որոնք շահել են «Հետազոտության», «Եվրասիա» կամ «Օհանյան» կրթաթոշակները:

Հետազոտական կրթաթոշակ

«Հետազոտական» կրթաթոշակը շնորհվում է Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի կողմից: Այն տրվում է այն ուսանողներին, ովքեր ցուցաμերել են գիտահետազոտական աշխատանքներ կատարելու մեջ հմտություններ ու կարողություններ և պատրաստվում են մասնակցել Համալսարանի հետազոտական ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներին: Կրթաթոշակը տրամադրվում է ուսանողին` հետազոտական ծրագրի ժամանակահատվածում ուսման վարձի 5%-ի չափով: Կրթաթոշակի արժանացած ուսանողները ստանում են նախապատվություն միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու համար: Այն չի կարող տրվել ուսանողներին, ովքեր շահել են վերը նշված կրթաթոշակներից որևէ մեկը: Հետազոտության արդյունքում ստացվելիք կրթաթոշակի մասին տեղեկությունները հաղորդվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում, և պայմանագիր է ստորագրվում հետազոտողի ու ուսանողի միջև:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ