ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԿԵՆՏՐՈՆ

ԵՄՀ կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի նպատակն է նպաստել համալսարանի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`

  • սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու, կարիերայի կառուցման և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ ինթերնշիփ ծրագրեր (պրակտիկա),
  • հանդիպումներ գործատուների հետ,
  • կամավորական ծրագրերի իրականացում,
  • շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ընդլայնում,
  • համագործակցություն պետական և մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ,
  • շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
  • կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, կլոր-սեղան քննարկումների կազմակերպում
  • մասնագիտական կողմորոշման դասընթացների իրականացում
  • լրացուցիչ հմտությունների զարգացմանը միտված դասընթացների կազմակերպում և իրականացում

 

Կենտրոնը ամեն տարի իրականացնում է Կարիերայի օրեր նախագիծը, որտեղ հրավիրյալ մասնագետների միջոցով ուսանողներին և շրջանավարտներին են ներկայացնում աշխատաշուկայի նոր պահանջները։

Ուսանողները կարող են դիմել Կարիերայի կենտրոն`

  • խորհուրդներ և տեղեկություններ ստանալու համար:
  • Կարիերայիկենտրոնի բոլոր ծառայությունները
  • անվճարեն: Կարիերայի կենտրոնը գրանցում է համալսարաննավարտած ուսանողների տվյալները  ԵՄՀ շրջանավարտների  բազայում`  հետագա մասնագիտական կյանքում օգնելու և բուհ-շրջանավարտ կապը պահելու համար:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ