Ընդհանուր նկարագիր

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնն  իր գործու­նեութ­յունը սկսել է 1996թ-ից:

Կառավարման ամբիոնը շնորհում է կառավարման բակալավրի, կառավարման մագիստրոսի և Ը: 00.02 մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճաններ: Երեք ծրագրերն էլ պետականորեն հավատարմագրված են և ընդգրկում են կառավարման, էկոնոմիկայի, ֆինանսների և բիզնեսի մասնա­գիտական դասընթացներ:

Ամբիոնում դասավանդող դասախոսների գերակշիռ մասը հանդիսանում են պրակտիկ դաշտի արհեստավարժ մասնագետներ, որոնք աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններում, ինչպիսիք են «Գարանտ ինշուրանս», «ՎՏԲ-Հայաստան», “KPMG”, «Կենտրոնական բանկ», «Արմհոթելս» և այլ կազմակերպություններ:

Ամբիոնը համագործակցում է մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնցից հատկանշական ենք համարում նշել Ֆինանսների նախարարությունը, ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները, բանկերը, ապահովագրական ընկերութ­յունները, արտադրական և առևտրական կազմակերպությունները:

Սերտ համագործակցության արդյունքում, ֆակուլտետի մի շարք ուսանողներ արդեն իսկ աշխատում են «Գարանտ ինշուրանս» ԱՓԲԸ-ում, Ֆինանսաների նախարարությունում, «Ադամանդ» Երևանի ապրանքահումքային բորսայում, «Ուկր տրանս վոյաժ» ընկերությունում և այլ համագործակից կազմակերպություններում:

Կառավարման ամբիոնում կրթությունը իրականացվում է երեք աստիճաններում՝

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա
  • Ասպիրանտուրա

 Բիզնես դպրոց

  • Բիզնես դպրոցը ղեկավարում է կազմակերպությունների և ֆինանսների կառավարման ոլորտի մասնագետ Արթուր Ոսկանյանը, ով ունի բիզնես խորհրդատվության քսանամյա փորձ։ “Fertility center” ընկերության տնտեսագիտության և զարգացման գծով փոխտնօրենն է։
  • Ամբիոնին կից գործում է բիզնես դպրոց, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն կիրառելու գիտելիքները` ապահովելով իրական բիզնես խորհրդատվություն, ուսումնասիրելով իրական դեպքեր: ԵՄՀ բիզնես դպրոցը տրամադրում է անվճար  խորհրդատվություն` ԵՄՀ-ի Կառավարման ամբիոնի դասախոսների և բարձր կուրսի ուսանողների միջոցով:
  • Դպրոցը պարբերաբար իրականացնում է վարպետության դասեր, թրեյնինգներ, սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ համալսարանում, դպրոցներում: